33
Հայկական լեռնաշխարհն ընդգրկում էր ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը, Արևելյան Թուրքիայի մեծ մասը (Արևմտյան Հայաստան), Իրանի հյուսիսարևելյան, Ադրբեջանի արևմտյան և Վրաստանի հարավային մասերը։ Արաքսի և նրա վտակների հովիտներում են տարածվում Տվարածատափի, Բասենի, Կարսի (Վանանդ), Շիրակի, Արարատյան, Սուրմալուի, Կոգովիտի, Մակուի, Կարմիր գետի և Նախճավանի արգավանդ դաշտերը։ Արածանիի հովտում են սփռված Ալաշկերտի, Մանազկերտի, Մշո, Բալահովիտի ու Խարբերդի, Կարնո (Էրզրումի), Դերջանի, Երզնկայի ու Կամախի դաշտերը։