ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 29

Ավանդություն

Մասիսը և Արագածը

Մասիսի և Արագածի մասին ժողովուրդը պատմում է հետևյալ ավանդությունը։ Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։

Մի օր նրանք կռվում են։ Մեկն ասում է. «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը՝ «Ես քեզանից և´ ավելի բարձր եմ, և´ ավելի գեղեցիկ»։ Գալիս է Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չարվի։ Այդպես էլ լինում է. Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթ, ոչ էլ մատաղ է արվում այնտեղ։

29