21
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Հայկական լեռնաշխարհի ճարտարապետությունը
Կիկլոպյան ամրոցներ
Հայկական լեռնաշխարհի հնագույն ամրոցատեղիները, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում, պատկանում են համեմատաբար քիչ ուսումնասիրված հուշարձանների թվին: Մասնագիտական գրականության մեջ ընդունված է այդ հուշարձաններն անվանել կիկլոպյան ամրոցներ: Վերջիններս հայկական ամրոցաշինության նախնական օրինակներն են: Հայկական միջնադարյան ամրոցների մուտքերի և պարիսպների շարվածքների որոշ օրինակներ սերում են կիկլոպյան ամրոցներից: Առանձնանում են Սառնաղբյուրի համակարգը և Շագլաման: Անիի շրջանի Սառնաղբյուրի տարածքում գտնվում են չորս կիկլոպյան ամրոցներ, որոնք իրարից հեռու չեն գտնվում: Կիկլոպյան ամրոցները վկայում են միջցեղային ընդհարումների հաճախակի և սովորական լինելու մասին: Դրանք ոչ միայն պաշտպանական կառույցների տարածված ու գլխավոր ձևերից էին, այլև բնակության համախմբման հիմնական հավաքատեղիները: Գեղամա լեռների և Արագածի լանջերին կան կիսականգուն վիճակում բազմաթիվ կիկլոպյան ամրոցներ: