ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 106

Ազգային օրհներգը

Հայկական սփյուռք

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է` կարմիր, կապույտ, նարնջագույն, օրհներգը` «Մեր հայրենիքը»։ Զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական թագավորական տոհմերից չորսի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների զինանշանները։ Դրանք բոլորում են Բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Այսօր ամբողջ աշխարհում հայերի թիվը կազմում է շուրջ 10 մլն, որից 3.2-ը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացածը սփռված է ամբողջ աշխարհով մեկ և կազմում է Հայկական սփյուռքը։

106