Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Հայկական լեռնաշխարհի որմնանկարչությունը (կերպարվեստը)
Հայկական լեռնաշխարհը հարուստ է ինքնատիպ ու բազմաբովանդակ ժայռապատկերներով: Ժայռապատկերներում բազմազան են վայրի կենդանիների ու թռչունների տեսակները: Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերներում կան նաև բազմաթիվ աստղագիտական նշաններ, ինչպես օրինակ՝ Ուխտասարի կամ Իշխանասարի ժայռապատկերներում։ Սևանա լիճը շրջապատող լեռներում և Հայաստանի այլ վայրերում պահպանված ժայռապատկերներում արտացոլված են երկիրը, արևը, լուսինը, մոլորակները, աստղեր, գիսաստղեր և համաստեղությունները (նույնիսկ Հարդագողի ճանապարհը)։ Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախամարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ: Հայկական լեռնաշխարհի որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրելու, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր և ունեցել են հոգևոր ու ծիսական նշանակություն:
101