ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 10

Սահմանները

Այն տարածքը, որտեղ հնագույն ժամանակներից սկսած՝ ձևավորվել են մի շարք հայկական թագավորություններ, անվանում ենք Հայկական լեռնաշխարհ: Հայ ժողովուրդն այստեղ է կերտել իր պատմությունն ու մշակույթը: Այն իր բարձր դիրքի շնորհիվ հայտնի է եղել նաև «Հայկական բարձրավանդակ», «Լեռնային երկիր» կամ «Լեռնային կղզի» անուններով։ Բազմաթիվ լեռնաշղթաներ և սարահարթեր են զարդարում Հայկական լեռնաշխարհը, որն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մ միջին բարձրություն, գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև` զբաղեցնելով շուրջ 400,000 կմ2 տարածք։

Հայկական լեռնաշխարհ

10