ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | Page 95

Աւանդութիւն

Էջմիածնայ Մայր Տաճար

Էջմիածնայ Մայր տաճարը ՀՀ Արմաւիրի մարզի Էջմիածին քաղաքին մէջ է: Ամենային Հայոց Կաթողիկոսութեան նստավայրն է, հայոց հոգեւոր կեդրոնը: Կառուցած է Գրիգոր Ա Լուսաւորիչը` 301-303 թթ. Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատի մէջ՝ արքունի ապարանքին մօտ: Ըստ աւանդութեան՝ Գրիգոր Ա Լուսաւորիչը հայոց առաջին եկեղեցին կառուցելու համար ընտրած է այն վայրը, որ երազի մէջ տեսած է: Տեսիլքի մէջ Աստուծոյ Միածին Որդին (Յիսուս Քրիստոս) իջած եւ ձեռքի ոսկէ մուրճով գետին հարուածելով՝ ցոյց տուած է տաճարի հիմնադրման վայրը: Ասոր համար ալ տաճարը կը կրէ «Էջմիածին» անունը՝ իջաւ Միածինը:

95