ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | Page 66

Հայկական լեռնաշխարհը հարուստ է օգտակար հանածոներով։ Դեռեւս վաղնջական ժամանակներէն յայտնի եղած են աղի երեք նշանաւոր հանքավայրերը` Նախիջեւանը (քարտէզի վրայ` Նախճաւան), Կողբը եւ Կաղզուանը։ Հայկական լեռնաշխարհը յայտնի է նաեւ պղինձի (Գուգարք, Զանգեզուր, Լոռի), կապարի (Վանայ լիճի հարաւային շրջաններ), ցինկի, նաւթի (Կարին), արծաթի (Ծոփք), ոսկիի (Սպեր, Սոդք, Հայկական Տաւրոս) հանքերով, իսկ Ք.ա. 2-րդ հազարամեակի վերջերէն` երկաթահանքերով (Աղձնիք, Ուտիք)։ Ըստ հայկական միջնադարեան գրաւոր յուշարձան «Աշխարհացոյց»-ի` Տուրուբերանի մէջ նաեւ սեւ ու ճերմակ նաւթ եղած է։

66

Օգտակար Հանածոներ