ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | Page 26

Հայկական Տաւրոսին կը միանան Նեմրութ լեռնագագաթին (3050 մ.) լաւաները, իսկ Նեմրութէն հիւսիս-արեւելք` Վանայ Լիճի (Բզնունեաց Ծով) հիւսիսային ափին, Հայկական Լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթն է` Սիփանը (4434 մ.)։

Հայկական Լեռնաշխարհին մէջ կը գտնուի Մերձաւոր Արեւելքի միակ գործող հրաբխային գագաթը՝ Թոնդուրեկը (նաեւ` Թոնդրակ), որու խառնարանէն այսօր ալ հրաբուխային բեկորներ, տաք գոլորշի եւ կէյզըրներ կը ժայթքին։

26

Լեռները