Լանա Մելիքյան․էսքիզներ | Page 2

Նախապատրաստական փուոլում մշակած էսքիզներից երկուսը ։
Bruce Davidson Subway . New York City , USA . 1980 . © Bruce Davidson | Magnum Photos Cyril Edward Power , the tube train , ca . 1934

Դրա համար , ոչ միայն ինքս եղա մետրոյում , այլև ուսումնասիրեցի այլ լուսանկարիչների և նկարիչների աշխատանքները , որոնք նույնպես ,, մետրոն համարելով մարդկային արվեստի հավաքատեղի , ստեղծել են

ֆոտոշարքեր կամ էլ վրձնել կտավներ այդ թեմայով ։ Դրանցից ամենատպավորիչն ու հայտնին Բրյուս Դեյվիդսոնի ՝ Նյու Յորքյան մետրոպոլիտենի մասին արված ֆոտոշարքն է , որ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա ՝ ստիպելով առավել մեծ ուշադրություն դարձնել մարդկանց առանձնահատկություններին և միջավայրին և որ ամենակարևորն է ՝ կարողանալ որսալ դրանք ։

Դրանից հետո , անցա նկարի կոմպոզիցիոն հատվածի մշակմանն ու դրա հստակեցման համար կատարեցի մի քանի էսքիզներ : Կոմպոզիցիոն լուծման որոշակիացումից հետո էր , որ սկսեցի կերպարների մշակմանն անցնել ։ Սրա շնորհիվ նաև առավել խորությամբ ուսումնասիրեցի մարդու մարմնի կառուցվածքը , շարժումը , դինամիկան ։ Նշեմ , որ հերոսներից ոմանք իմ երևակայության ծնունդն են , մինչդեռ որոշներն էլ ճեպանկարներ են ՝ արված հենց մետրոյում , ընթացքի ժամանակ ։ Առաջին փորձառությունն այնքանով էր արժեքավոր , որ կերպարաստեղծման ընթացքում փորձեցի պատկերացնել , թե ինչպիսին կլինեին այդ մարդիկ իրական կյանքում , ինչով կզբաղվեին ՝ այդպիսով , հարստացնելով կերպարներին փոքրիկ դետալներով և մանրամասնություններով ։

Նախապատրաստական փուոլում մշակած էսքիզներից երկուսը ։