Նկարում պատկերված է մեդիտացիոն վիճակում գտնվող մարդը , իսկ ետևում լեռներն ու բլուրները և արևի խոշոր սկավառակը ։ Թեև մարդը գտնվում է նկարի կենտրոնում նշանակալիորեն չի առանձնանում բնությունից և մշակված է կապույտի երանգներով , ճիշտ այնպես ինչպես առջևում գտնվող ջրային մակերևույթը , որի հետ էլ հատվում է ։ Հերոսի մշակման համար նման գունային մոտեցում հիմնական գաղափարի ՝ ներդաշնակության և բարձրագույն արժեքներին միաձուլման արտահայտումներից մեկն է ։ Մեդիտացիոն պատկերն առավել ամբողջացնելու համար պատկերել եմ ներդաշնակության հիմնական խորհրդանիշ հանդիսացող լոտոսները ։ Ողջ նկարը պատկերված է երկրաչափական պարզ պատկերների ՝ եռանկյունների , շրջանների և ուղղանկյունների միջոցով , որոնք հաճախ հատումներ են առաջացնում միմյանց հենց ․ վերջինս սուպրեմատիստական ուղղությանը բնորոշ առանձնահատկություններից է ։ Մշակման ժամանակ օգտագործել եմ գուաշ , քանի որ այն հարմար էր տարբեր գույները և դրանց գունային երանգները ստեղծելու համար ։ Բոլոր պատկերները երկչափ են , շատ են հատումները միաժամանակ բացակայում է հեռանկարը , քանի որ հենց այս հատկանիշներն են ամենից հաճախ հանդիպում սուպրեմատիստական կտավներում և բնորոշում վերջինիս ։ Գույներն ընտրելիս առաջնորդվել եմ կոմպլեմենտարության սկզբունքով ։ Այս աշխատանքը հրաշալի հնարավորություն էր , ոչ միայն տեխնիկական հմտությունները զարգացնելու համար , այլև արվեստի մեջ առկա գաղափարների արտացոլումը գտնելու մարդկության գոյության այլ ոլորտներում , ինչպես գրականության և կրոնի ու ևս մեկ անգամ գիտակցելու , որ արվեստի ցանկացած ստեղծագործություն , գաղափար շաղկապված է այլ ոլորտների հետ , այդպիսով իսկ յուրահատուկ ու առավել բազմակողմանի ։