Ասում են ՝ ինքնանկար անելիս , պետք է գոնե մի օր ուշադիր հետևես քո բոլոր քայլերին , գործողություններին , մետրոյում այն նստատեղը , որն ընտրում ես կամ էլ քո սիրելի թխվածաքաբլիթը ․ հենց այս ամենն են , որ պիտի պետք գան քո իսկ ինքնանկարը վրձնելիս ։ Նկարչության դասընթացի շրջանակներում պետք է ստեղծեինք սիմվոլիստական ինքնանկար ՝ ամփոփելով մեր բնավորության հիմնական գծերը , նախասիրությունները և ցանկացած այլ բան , որ լավագույնս է բնութագրում մեզ ։ Սիմվոլիզմը ծնունդ է առել 19-րդ դարում ՝ Եվրոպայում ՝ նպատակ ունենալով ներկայացնելու ակնհայտը ՝ խորհրդանիշերի և փոխաբերական իմաստ ունեցող սիմվոլների ձևով ։ Ըստ երևույթին այս շարժումն ըմբոստություն էր ՝ ընդդեմ ռեալիզմին և նատուրալիզմին ։ Սիմվոլիզմը ծնունդ է առել 19-րդ դարում ՝