Մշակումն իրականացնելիս ՝ տեսարաններն իրարից առավել հստակորեն բաժանելու , սահմանային գծերը հստակեցնելու համար ընտրել եմ գուաշ , քանի որ վերջինիս համասեռություն ու գունային խտությունը լավագույնս կծառայեին այս նպատակին ։ Գունապնակը որոշելիս ՝ ընտրել եմ , թե ՛ տաք , և թե սառը գույները ՝ ապահովելով գունային բազմազանությունն ու առավել պատկերավոր դարձնելով պատմվածքում երազի և իրականության միջև անցումները , երևակայական դեպքերի առատությունը ։ Որոշ տեսարաններում օգտագործել եմ այն գույները , որոնց սիմվոլիստական նշանակությունը համապատասխանում էր բովանդակությանը ։ Այս առիթով կատարել եմ մի փոքրիկ հետազոտություն , յուրանքանչյուր գույնի « իմաստը » բացահայտելու համար ։ Օրինակ , այն տեսարանում , որտեղ Յարոմիրին ոլորաձև աստիճաններով տանում են գնդակահարության պատի մոտ , ընտրել եմ կարմիր ՝ արյան , դաժանության և բռնության սիմվոլ հանդիսացող գույնը , հակադրելով այն սևի ՝ գորշության , մահվան ու սարսափի խորհրդանիշի հետ ։
Յուրաքնչյուր գույնն ու դրա հաղորդած տրամադրությունը