ԻՐԵՐ ԳՏՆՈՂ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Կանոնակարգ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԻՐԵՐ ԳՏՆՈՂ Ե Վ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ
1. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1.1. Նպատակը
Մրցույթի նպատակն է մրցութային դաշտում գտնել իրեր( խորանարդ, գունդ և ուռուցիկ բազմանկյուն), վերցնել դրանք և տեղափոխել տվյալ ռոբոտին հատկացված պահեստային տարածք: Մրցութային ժամանակահատվածում դաշտում միաժամանակ մրցելու են 2-3 թիմերի ռոբոտներ:
Սահմանված ժամանակահատվածում առավելագույն միավորներ հավաքած թիմերը դուրս կգան հաջորդ փուլ, և վերջում տեղի կունենա եզրափակիչ փուլը, որի ժամանակ հաղթող կճանաչվի առավել շատ միավորներ հավաքած թիմը:
1.2. Սահմանումներ 1.2.1. Մրցութային ժամանակահատված
Թիմին ռոբոտը խաղային դաշտ մտցնելու համար տրվում է սահմանափակ ժամանակ, որից հետո մեկնարկից սկսած « Մրցութային ժամանակ »-ը կազմում է 20 րոպե: Գործի դրեք ռոբոտին և կատարեք Ձեր աշխատանքը: Սա այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում թիմը պետք է կատարի առաջադրանքը:
1.2.2 Թիմի անդամներ
Թիմերում կարող են ընդգրկվել մինչև 19 տարեկան անձինք: Թիմում ընդգրկված անձանց առավելագույն թիվը ՝ 5-ն է: Թիմի անդամներից մեկը պետք է հանդիսանա թիմի ավագ( հրահանգիչ):
1.2.3 Դաշտի հատկանիշները
Դաշտը առավելագույնը 4,5 x 5 մետր կողմերով ուղղանկյունաձև մակերես է: Այն սպիտակ գույնի հարթակ է, որի շուրջը առկա են 10-15 սմ բարձրությամբ պատեր: Դաշտի պատերի վրա 3 տեղից առկա են 40-60 սմ չափով բացվածքներ, որոնք հանդիսանում են ռոբոտների մեկնարկային հատվածներ: Դաշտի վրա գծված են սև գույնի ուղիներ( 3 սմ լայնությամբ): Ռոբոտները կարող են շարժվել ինչպես այդ ուղիներով, այնպես էլ ցանկացած այլ եղանակով:
1.2.4. Իրեր
Դաշտում տեղակայված իրերը 5-7 սմ արտաքին չափեր ունեցող խորանարդներ, գնդեր և ուռուցիկ բազմանկյուններ են: Մրցույթի մեկնարկին, դաշտում առկա է լինելու ՝
- սև գույնով գծանշված ուղիներից առավելագույնը 7 սմ հեռավորության վրա
կապույտ գույնի, 10 միավոր նշանակությամբ ՝ 4 հատ, գունդ, նարնջագույն գույնի, 7 միավոր նշանակությամբ 4 հատ ուռուցիկ բազմանկյուն, կարմիր գույնի, 4 միավոր նշանակությամբ 4 հատ,, խորանարդ,
www. armrobotics. am T: + 374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan