Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 21
« Լանան »
Այս նկարի գաղափարն ինձ մոտ ծագեց իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի արվեստն ուսումնասիրելիս և ինձ հատկապես գրավեցին կուբիստական ոճով կատարված աշխատանքները ։ Կուբիզմը մոդեռնիստական հոսանք է կերպարվեստում , որը հիմադրվել է 20-րդ դարի սկզբում ։ Այս ուղղության հիմնական գաղափարն այն է , որ նկարինչը պետք է իր նկարը պատկերի տարբեր դիտանկյուններից Պիկասոյի Les Demoiselles d ' Avignon նկարը ( 1907թ ․), համարվում է կուբիզմի նախատիպը ։ Այսպիսով ՝ հենց նա դարձավ ու համարվեց կուբիզմի հիմնադիրը ։
Girl with a magolin
Les Demoiselles d ' Avignon
Ուսումնասիրություններից հետո , ես հասկացա , որ ցանկանում եմ ինքս փորձել նկարել տվյալ ոճով և ավելի մոտիկից այն բացահայտել ։ Ընդհանուր առմամբ ոգեշնչվել եմ իմ ընկերուհու ՝ Լանայի կերպարով և փորձել եմ պատկերել նրան իմ պատկերացմամբ կուբիստական լուծումներ տալով ։