Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 10

« Hey Jude »

Նկարի կոմպոզիցիայի մեջ առանցքային նշանակություն ունեն կերպարները ՝ խմբի անդամները , որոնք գործողության մեջ են ՝ այս դեպքում ելույթ են ունենում ։ Նրանց նկարելիս որոշեցի ոչ թե նկարել արտաքինն ամբողջությամբ , այլ նրանց դիմագծերին բնորոշ յուրահատուկ հատվածները , քանի որ կարծում եմ , որ բոլորն ունեն շատ տարբերվող արտաքին և նրանց շատ հեշտ է ճանաչել նույնիսկ այն ժամանակ , երբ հստակ նկարված չեն դեմքերը ։ Օրինակ ՝ աջ հատվածից չորորդ կերպարի ՝ Ջոն Լենոնի դեպքում նկարել եմ ակնոցները ։ Հարիսոնի դեպքում ՝ մորուքը , Մաքարթնիի ՝ ունքերը , իսկ Րինգոյի ՝ յուրահատուկ սանրվածքն ու բեղերը ։

10