«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 93

91
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Global Advocates ցանցի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Nation-Builders ծրագրի մասին տակարարումը Արցախ և շաբաթներով խոչընդոտում էր վերանորոգման աշխատանքները , մեր համաշխարհային համախոհների համայնքը համախմբվեց ՝ աջակցելու մեր « Տաքացուցիչներ Արցախի համար » դրամահավաքի արշավին : Սոցիալական ցանցերի միջոցով հավաքվեց 10,000 ԱՄՆ դոլար Արցախի դպրոցներին 190 տաքացուցիչներ գնելու նպատակով : Բացի այդ , 2022 թվականի դեկտեմբերին մենք մասնակցեցինք Giving Tuesday-ին ՝ բարեգործական նվիրատվության համաշխարհային օրվան : Մեր առատաձեռն աջակիցներ և խորհրդի անդամներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների համարժեք ներդրման շնորհիվ մենք հավաքեցինք 10,000 ԱՄՆ դոլարից ավել գումար Giving Tuesday ֆոնդհայթհայթման արշավի միջոցով :
Global Advocates ցանց
2022 թվականին մենք գործարկեցինք մեր Global Advocates Համաշխարհային ջատագովների ցանցը ՝ կամավորներ , որոնք աջակցում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ին աշխարհի ցանկացած համայնքից : Այդ մեկնարկային տարում մենք հավաքագրեցինք 11 Համաշխարհային ջատագովրի , որոնք կօգնեն մեզ կազմակերպել դրամահավաքներ , բարձրացնել մեր գործունեության վերաբերյալ իրազեկությունը և կաջակ- ցեն մեր տեղական միջոցառումներին : 2022 թվականի հոկտեմբերին մեր նորաստեղծ « համաշխարհային ջատագովները » աջակցեցին « Հայաստանի Խոստում » ֆորումին ՝ անձամբ կամավորական աշխատանք կատարելով Լոս Անջելեսի UCLA Meyer and Renee կոնֆերանսների կենտրոնում :
Nation-Builders ծրագիր
2022 թվականին լրացավ մեր Nation- Builders դպրոցների ֆինանսավորման ծրագրի երկրորդ տարին : Nation-Builders դպրոցների ծրագիրը աշխարհի ցանկացած կետում գտնվող անհատներին և կազմակերպություններին հնարավորություն է տալիս ներդրում կատարել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի դպրոցական համայնքներում : Երկու տարվա ընթացքում պետություն կերտողները նվիրաբերում են տարեկան 5,000 ԱՄՆ դոլար գումար , որպեսզի իրենց դպրոցն ունենա « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-առաջնորդ , ուսուցման համար նախատեսված տեխնոլոգիական սարքեր և աշակերտների կողմից իրականացվող նորարարական ծրագրի մեկ դրամաշնորհ : Անցյալ տարվա ընթացքում դպրոցի ֆինանսավորման ծրագիրն ընդլայնվեց ընդհուպ մինչև 15 Nation-Builder , որոնք աջակցեցին 17 համայնքային դպրոցի :
Տարեկան հաշվետվություն 2022

91