«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 7

5
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին 2050-ի խոստումի մասին
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Քոչարի մասին
Հավաքական առաջնորդությունը « Դասավանդի՜ր , Հայաստան » -ում մեր աշխատանքի առանցքն է , քանզի հայ հասարակության կյանքի ամեն փուլում ու մակարդակում առաջնորդությունն անհրաժեշտ է , որպեսզի բոլոր երեխաների կրթական հնարավորությունները ընդլայնվեն ու բացահայտվի Հայաստանի և Արցախի ներուժը ։ Կրթական արդարակշռությանն ուղղված մեր շարժումը սկիզբ է առնում ուսանողներից և ուսուցիչներից , սակայն հետագա տարածումը գտնում է դասարանային միջավայրից դուրս ։ Զինելով դպրոցներն ու համայնքները գիտելիքով , ռեսուրսներով և այն աջակցությամբ , որն անհրաժեշտ է մեր բազմազան ծրագրերի ու առաջնորդության ուղիների միջոցով համակարգային փոփոխության հասնելու համար ՝ Հայաստանում ու Արցախում մենք պատրաստում ենք արդյունքամետ առաջնորդներ , որոնք միասնական ուժերով կնպաստեն ազգային առաջընթացին ։
Մեր 2050-ի խոստումը խարսխված է Հայաստանի ու Արցախի կրթության ապագայի վերաբերյալ մեր տեսլականի վրա . մեր երդումն է ՝ այսօր մեր համայնքներում ծնված երեխաներին , ինչպես նաև նրանց հասակակիցներին , ծնողներին , ուսուցիչներին ու մենթորներին տալ այն հմտությունները , որոնցով նրանք կվերափոխեն երկիրը ։ Կիրառե- լով գլոբալ լուծումներ ՝ նրանք կկարողանան լուծել տեղական նշանակության խնդիրներ ։ Քաղաքացիական պատասխանատվության հանդեպ նրանց հավաքական նվիրումը կդառնա մեր շարժման խթանիչ ուժը , իսկ նրանց հաջողությունները կխթանեն համայնքներում նորարարությունները ։
Մեր շարժումն իր բնույթով հիշեցնում է հայկական ավանդական Քոչարին ։ Չնայած , ամեն համայնքն ունի Քոչարիի իր տարբերակը , նրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են նմանատիպ շարժումներ ։ Պարողները , ձեռք ձեռքի տված , շարժվում են միասին ՝ խորհրդանշելով իրենց միասնությունը ։ Նույն կերպ ՝ « Դասավանդի ՜ ր , Հայաստան » -ի Քոչարին միասնականության մղող ամբողջություն է , որը , հանուն կրթական անհավասար հնարավորությունների վերացման , ավելի ներդաշնակ է դարձնում մեր շարժումը ։ Հայաստանում և Արցախում ներդրվող մեր ջանքերը արտացոլում են յուրաքանչյուր համայնքի յուրահատկությունը և միտված են երկրի զարգացման մեր տեսլականի իրականացմանը ։
Տարեկան հաշվետվություն 2022

5