25
ՈՒՍՈՒՑԻՉ- ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը մեր շարժման հիմնաքարն է ՝ ուղղված Հայաստանում և Արցախում կրթական անարդարության վերացմանը ։ Ծրագրի մասնակիցները ՝ Ուսուցիչառաջնորդները , վերապատրաստումից հետո աշխատանքի են անցնում գյուղական համայնքներում ՝ երկու տարի դասավանդելու նպատակով ։ Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը ոչ միայն ընդլայնում է բոլոր երեխաների կրթական հնարավորությունները , այլև ծրագրի արդյունքում ուսուցիչները դառնում են արաջնորդներ և առաջնորդության արժեքներ սերմանում իրենց աշակերտների մեջ ։
2022 թվականին թե ՛ հավաքագրման , և թե՛ մարքեթինգի , հաղորդակցության ու ներգրավման թիմերը մեր շարժման համար նոր Ուսուցիչ-առաջնորդներ հավաքագրելու նպատակով մեծածավալ աշխատանք են կատարել Հայաստանում , Արցախում և սփյուռքում ։ Արդյունքում ստացել ենք 1822 հայտադիմում ։ Ստացված դիմումներից 450-ն անցել է ընտրության փուլ , 73-ն ընդունվել է ծրագիր , իսկ մեր ամառային վերապատրաստումից հետո 68 մասնակից տեղակայվել է գյուղական դպրոցներում ՝ մեկնարկելու հավաքական առաջնորդության զարգացմանն ուղղված իրենց երկամյա աշխատանքը ։
25