19
Որպես Շրջանավարտ-դեսպան ՝ ես պատիվ եմ ունեցել լինել « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի մասնակից ու հիմա հետհայացք եմ գցում այդ փորձառությանը ։ Ուսուցիչ-առաջնորդի իմ դերը կարևոր նշանակություն ուներ , և ես երախտապարտ եմ դասավանդման ընթացքում ձեռք բերած մնայուն արժեքների ու հմտությունների համար ։
Այդ փորձառության ավարտից հետո ես շարունակեցի իմ աշխատանքը կրթության ոլորտում ու մասնակցեցի զանազան միջոցառումների , ինչպիսիք են ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի Գրասենյակի ՝ սփյուռքի երիտասարդների համար նախատեսված « Քայլ դեպի տուն » ծրագիրը և « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի Հավաքագրման թիմի հետ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի շրջանակներում նոր մասնակիցների ներգրավումը ։ Ահա այս փորձառությունների արդյունքում է , որ ես այսօր « Դասական դպրոց » կրթական հիմնադրամի տնօրենն եմ ։ Մեր հիմնադրամն աշակերտներին առաջարկում է ինքնատիպ կրթական ծրագիր , որը համակցում է դասական ու ընդհանուր կրթությունը ՝ միտված առողջ և ուժեղ հայ առաջնորդների զարգացմանը ։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ինքնաճանաչողությանը , խնդիրների լուծմանը , հոգևոր ու բարոյական արժեքներին , թիմային աշխատանքի հմտություններին ու ինքնուրույն ուսանմանը . այս ոլորտները մեծապես համահունչ են « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի առաքելությանն ու Հայաստանի և Արցախի կրթության ապագայի հանդեպ նվիրումին ։
Երկարաժամկետ հաջողությունների մասին մտածելիս երկու բան եմ մտա-
19