17
Երբ ես միացա « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի Ուսուցիչների առաջնորդություն ծրագրին , ես ոգևորված էի այն հեռանկարով , որ ոչ միայն կենսաբանություն կդասավանդեմ , այլև գյուղական համայնքների երեխաների հետ կկիսվեմ արվեստի հանդեպ իմ մեծ սիրով ։ Չնայած , որ սա նշանակում էր , որ ստիպված էի թողնել երկու աշխատանքս և այլ հնարավորություններ , գիտեի , որ ճիշտ ընտրություն եմ կատարում ։
Որպես Ուսուցիչ-առաջնորդ ՝ ես հասկացա , որ պետք է երեխաներին ծանոթացնել բարձր արժեքների հետ ու խրախուսել ձգտելու դրանց . ես առանձնահատուկ հպարտություն եմ ապրում իմ աշակերտների առաջընթացով ։ Նրանց դասարանում ու դրանից դուրս առաջնորդության դասեր տալիս ես տեսել եմ , թե ինչպես են նրանք հետաքրքրությունները զարգանում ու ընդլայնվում ։ Երբ ես նոր էի սկսել դասավանդելը , նրանց առավել հետաքրքրում էին նյութական բաները , իսկ ժամանակի կառավարման հանդեպ նրանց հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէր ։ Սակայն , հիմա երեխաներն իրենց պրպտուն միտքի շնորհիվ կարողանում են մասնակցել այնպիսի արտադասարանական միջոցառումների , ինչպիսիք են մանրանկարչությունը , ասեղնագործությունը և կարպետագործությունը , որոնց արդյունքում էլ նրանք ձեռք են բերում թիմային աշխատանքի , ժամանակի կա- ռավարման արժեքավոր հմտությունները , իսկ նրանց կենտրոնացած միասնական ջանքերը կօգնեն , որ նրանք ձեռնարկեն ու ավարտեն ցանկացած առաջադրանք կամ խնդիր , որին կբախվեն ։ Ես վստահ եմ , որ նրանք կշարունակեն գործածել այս հմտություններն ու առաջնորդել իրար իմ երկու տարվա դասավանդման հանձնառության ավարտից հետո ։
Ուսանողներիցս ստացած էներգիան ու ոգևորությունը ինձ մշտապես հիշեցնում են կրթության ուժի և Արցախի ու Հայաստանի առաջնորդների գալիք սերնդի կրթության մեջ ներդնելու կարևորության մասին ։ Հետ նայելով այս փորձառությանը ՝ ես երախտապարտ եմ Սյունիքի մարզում աշխատելու հնարավորության համար ։ Այնտեղ ես սերտ կապեր հաստատեցի տեղի համայնքների բնակիչների հետ ու սովորեցի գնահատել պարզ բաները կյանքում ։ Ես նաև շնորհակալ եմ « Դասավանդի՜ր , Հայաստան » -ին այն աջակցության համար , որն ինձ օգնեց իմաստալից ներազդեցություն ունենալ ։ Ես հպարտ եմ , որ անդամակցում եմ մի կազմակերպության , որը հանձնառել է դրական փոփոխություններ բերել Հայաստանի և Արցախի երեխաների կյանքում ։
Արմինե Աթոյան 7-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ Սյունիքի մարզ , Շվանիձոր գյուղ
Տարեկան հաշվետվություն 2022
17