«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 17

15
Որպես աշակերտ ՝ բախտ եմ ունեցել ուսանելու Ուսուցիչ-առաջնորդ պարոն Շահվերդյանի մոտ , որը մեծապես նպաստել է իմ կրթական ու անձնական զարգացմանը ։ Նրա առաջնորդությունը թե՛ դասարանում , և թե՛ մեր համայնքում մեծ ազդեցություն է ունեցել իմ ու իմ հասակակիցների արժեհամակարգի ձևավորման վրա ։
Երբ նա առաջին անգամ մեր գյուղ եկավ , ես անմիջապես զգացի պարոն Շահվերդյանի իրական ու բարի էությունը ։ Նրա շնորհիվ մենք մեր դպրոցի համար խիստ անհրաժեշտ գրքեր ստացանք ։ Պարոն Շահվերդյանը մեզ նաև ծանոթացրեց մի պատմության ուսուցչի հետ , որը մեզ սովորեցրեց հանդուրժողականություն ու հարգանք մեծերի հանդեպ ՝ միևնույն ժամանակ դառնալով շատերիս ընկերը ։ Նրանց ուղղորդմամբ մենք անցկացրինք հարցազրույցներ մեր գյուղի թոշակառու ուսուցիչների հետ ու դրանք տեղադրեցինք մեր դպորցի ֆեյսբուքյան էջում ՝ ի պատիվ նրանց կատարած աշխատանքի ։ Այժմ աշակերտներն առավել շատ են հետաքրքրված մեր համայնքի պատմությամբ ։ Նրանք ցանկանում են իմանալ ոչ միայն մեր արմատների մասին , այլև հասկանալ , թե որ ուղղությամբ ենք գնում միասնաբար ։ Սա , անխոս , պարոն Շահվերդյանի աշխատանքի ու առաջնորդության արդյունքն է , որով նա ամեն օր ոգեշնչում է նոր աշակերտների ։
Անձամբ ինձ պարոն Շահվերդյանը ոգեշնչել է զբաղվել իմ սիրած գործով աշխատանք տանել իմ հայրենիքի պատմությունն ու մշակույթը պահպանելու ուղղությամբ ։ Ես նաև պլանավորում եմ ապագայում նրա նման դառնալ « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի Ուսուցիչառաջնորդ ։
« Դասավանդի՜ր , Հայաստան » -ի կողմից տրված աջակցությունն ու հնարավորությունները ունեցել են դրական ազդեցություն իմ կյանքի ու գյուղի վրա , և ես հավատում եմ , որ այսպիսի ծրագրերը պետք է ընդլայնվեն ողջ Հայաստանում ՝ օգնելու իմ պես աշակերտներին լիարժեք կերպով բացահայտել իրենց ողջ ներուժը ։
Հայկ Մարգարյան 9-րդ դասարանի աշակերտ Արարատի մարզ , Զանգակատուն գյուղ
Տարեկան հաշվետվություն 2022

15