«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 129

127
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին Teach For All-ի մասին

Teach For All

Հայաստանում և Արցախում կրթական անարդարությունը վերացնելուն ուղղված մեր առաքելությունը համաշխարհային առաջնորդների ավելի լայն շարժման մաս է կազմում ։ Բոլորին միմյանց կապող « Դասավանդի՛ր բոլորի համար » ցանցը ներառում է 60 անկախ գործընկեր ՝ տեղակայված վեց մայրցամաքներում ։ Նրանք համագործակցում են ՝ կիսելով իրենց գիտելիքն ու լավագույն փորձը ։ Ամբողջ աշխարհում 94,000 շրջանավարտ է աշխատում իր երկրում և փոխակերպում խոցելի համայնքների աշակերտների կրթության հեռանկարները ։ Բոլոր շրջանավարտները միավորված են դասավանդման ընդհանուր փորձով , որն ստանում են երկու տարվա առաջնորդության զարգացման ծրագրում ։
2022 թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն ունեցել է բազմաթիվ համագործակցության հնարավորություններ « Դասավանդի ՛ ր բոլորի համար » -ի և ցանցի մյուս գործընկերների հետ ։ Իրականում , 2023 թ . համար նախագծվող արտաքին հետազոտությունը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետ , նախ անցկացվել էր այլ երկրներում ՝ այդ թվում Հնդկաստանում , իրականացված ծրագրերի վրա ։ ՖՈՐՈՒՄ405-ի և Հայաստա- նի Խոստում Ֆորումի նախագծումը մոդելավորվել են « Դասավանդի՛ր բոլորի համար » -ի խիստ բարձր գնահատվող ամենամյա գլոբալ համաժողովը ։ Հաշվի առնելով 2022 թ . սկսված Արցախի շրջափակման իրողությունը ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ակտիվ դերակատարություն ունի « Դասավանդի՛ր բոլորի համար » -ի կողմից ստեղծած Կրթությունը Արտակարգ իրավիճակներում հավասարակիցների խմբի ուսումնառության ղեկավարման մեջ ։
Մենք անմիջականորեն շահում ենք այն ֆինանսավորման հնարավորություններից , որ բաց են « Դասավանդի ՛ ր բոլորի համար » ցանցի գործընկերների համար , ինչպես օրինակ Կրթության Ապագա հիմնադրամը , Go Teach Partnership-ը Deutsche Post DHL ( DPDHL ) -ի հետ 2022 թ ., ինչպես նախորդիվ նշել էինք ։ Մեր Հավաքագրման թիմը միացավ « Դասավանդիր բոլորի համար » ցանցի հինգ գործընկեր կառույցներին ՝ անցկացնելու ֆոկուս խմբային քննարկումներ համալսարանի ուսանողների ու երիտասարդ մասնագետների հետ , որպեսզի իմանան ավելին նրանց ՝ որպես հնարավոր թեկնածուների վարքագծի ու նախընտրությունների մասին ։ Ի լրումն , մեր Ուսուցման , նախագծման ու ազդեցության թիմի ղեկավարը մեկնեց Միացյալ Թագավորություն ՝ մասնակցելու « Դասավանդիր բոլորի
Տարեկան հաշվետվություն 2022

127