121
« Դասավանդի ՛ ր , Հայաստան » -Ի ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք հավատում ենք , որ շատ կարևոր է ստեղծել աջակցության լայն ցանց կրթական էկոհամակարգի շուրջ : Մենք շնորհակալ ենք մեր Հոգաբարձուների խորհրդին ,
որն օգնում է մեր շարժման մեջ ներգրավել համայն աշխարհից առաջնորդների և աջակիցների , ովքեր հավատարիմ են Հայաստանում կրթական արդար և հավասար հնարավորությունների հայեցակարգին :
Սեմ Սիմոնյան , Խորհրդի նախագահ
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Սիմոնյան կրթական հիմնադրամի համահիմնադիր , « Epygi Technologies » -ի նախագահ , Հայկական բարեգործական ընդհանուր միության ( ՀԲԸՄ ) փոխնախագահ , « INET Technologies » -ի համահիմնադիր ։
Վենդի Քոփ
« Դասավանդի՛ր , Ամերիկա » -ի հիմնադիր , 1989-2013 թթ .՝ Գործադիր տնօրեն և ներկայիս խորհրդի անդամ , « Teach For All » համաշխարհային ցանցի համահիմնադիր և գործադիր տնօրեն : Ճանաչվել է Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը :
Վերոնիկա Զոնաբերդ
UWC Դիլիջան քոլեջի Կառավարիչների խորհրդի նախագահ , IDeA հիմնադրամի ( Հայաստանի զարգացման նախաձեռնություններ ) համահիմնադիր , « RVVZ » և « Scholae Mundi Armenia » հիմնադրամների համահիմնադիր
Ալիս Պետրոսյան
Հայ կրթական հիմնադրամի անդամ և բարերար , Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ( ANCA ) Արևմտյան շրջանի կրթական հանձնաժողովի նախագահ , « Գլենդելի առողջ երեխաներ » -ի խորհրդի անդամ , Գլենդելի համայնքային հիմնադրամի խորհրդի անդամ :
Սերոբ Խաչատրյան
« Հայաստանի մանուկներ » ( COAF ) հիմնադրամի խորհրդական , Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության պատմության , տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս , Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ :
Տարեկան հաշվետվություն 2022
121