«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 74

72 Դասավանդի՛ր , Հայաստան
Յուրաքանչյուր շարժում նույնքան հզոր է , որքան հենց այն կերտող մարդիկ : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում կրթական հավասարությանը միտված մեր աշխատանքին են միացել բազմաթիվ նվիրյալ անհատներ և խմբեր , որոնցից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում մեր առաքելությունն ի կատար ածելու գործում : Նրանց շարքերում են մեր աշակերտներն ու նրանց ծնողները , Ուսուցիչառաջնորդներն ու տնօրենները , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի անձնակազմն ու կառավարության ներկայացուցիչները , գործընկերները և բարերարները : Մեր Ուսուցիչ-առաջնորդների երկամյա փորձառությունը երկար ճամփորդության միայն սկիզբն է : Դասարանում անցկացրած ժամանակահատվածից հետո մեր Ուսուցիչ-առաջնորդները դառնում են կրթական հավասարության Շրջանավարտ-դեսպաններ և շարունակում են աջակցել իրենց աշակերտներին , օժանդակում տարբեր բնագավառներում և յուրաքանչյուր մակարդակում իրականացվող կրթական բարեփոխումներին : 2021թ . սեպտեմբերի դրությամբ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն ունի 195 Շրջանավարտ-դեսպաններ : Մեր նպատակն է հնարավորություն տալ նրանց մնալ կրթության ոլորտում , շարունակել մեր շարժման մասնակիցը լինել և զարգացնել իրենց մասնագիտական աճը :
2021թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կազմակերպեց Շրջանավարտների երկու համաժողով : Դրանց շնորհիվ Շրջանավարտ-դեսպանները համագործակցային կապեր ստեղծեցին միմյանց միջև , մասնակցեցին կրթական քննարկումների , ստացան մասնագիտական խորհրդատվություն և ներգրավվեցին թիմային միջոցառումներում : 2021թ . մենք Շրջանավարտ-դեսպանների համար ստեղծեցինք Տարածաշրջանային ներկայացուցչի թափուր հաստիքներ , որպեսզի իրենց գործընկերներին հնարավորություն տանք մնալու այն համայնքներում , որտեղ նրանք դասավանդում են : Տարածաշրջանային ներկայացուցիչները կամավորներ են , ովքեր աշխատում են մարզային ղեկավարների և մեր Առաջնորդության ուղիների մենեջերների հետ ՝ Շրջանավարտ-դեսպանների համար միջոցառումներ ( օրինակ ՝ սպորտային միջոցառումներ , արշավներ և այլն ) կազմակերպելու համար : Ներկայումս ունենք տաս տարածաշրջանային ներկայացուցիչներ Հայաստանում և Արցախում :
Ամեն տարի մենք հարցումներ ենք անցկացնում նաև մեր Շրջանավարտդեսպանների շրջանում ՝ ավելի լավ հասկանալու համար նրանց ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ առնչությունները և ներգրավվածության աստիճանը : Եվ այսպես , 2021թ . աշնանը մեր

72 Դասավանդի՛ր , Հայաստան