Ինչպես ճրագը կարող է խաթարել սենյակի խավարը , այնպես էլ մեկ ուսուցիչը կարող է լուսավորել մի ողջ դասասենյակ . այն դասասենյակը , որը լեցուն է լույսով և մեր պետությունը լուսավորելու ներուժ ունեցող աշակերտներով :
Անհատի ուժից հավաքական ուժ
Մեր փորձը վկայում է , որ մեկ ուսուցիչը հարյուրավոր աշակերտների կյանքը փոխելու ներուժ ունի ։ Մեկ համայնքը մի ողջ ազգի ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ : Ընդամենը մեկ աշակերտը կարող է դառնալ առաջնորդ , ով կարող է փոխել պատմության ընթացքը : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք հավատում ենք մեկ անձի ուժին , ով կարող է փոփոխությունների սկիզբ դառնալ ։ Ներգրավելով հարյուր հազարավոր մարդկանց ՝ մենք միասին կհասնենք համակարգային փոխակերպման :
Մենք ջանում ենք հասնել բեկումնային կետի , որն անխուսափելիորեն կհանգեցնի փոփոխությունների : Մենք հավաքագրում ենք մոտիվացված անհատների , ովքեր ձգտում են զարգացնել իրենց առաջնորդնական հմտությունները ՝ գործուղվելով գյուղական համայնքներ ՝ դասավանդելու հանրակրթական դպրոցներում : Երկամյա ծրագրի ողջ ընթացքում մեր Ուսուցիչ-առաջնորդները կիրառում են փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը ՝ զարգացնելու այնպիսի Աշակերտ-առաջնորդների , ովքեր , իրենց հերթին , կդառնան մեր առաքելության դեսպանները : Հավաքագրելով հարյուրավոր Ուսուցիչառաջնորդների և կրթելով հազարավոր Աշակերտ-առաջնորդների ՝ մենք միասին առարկայացնելու ենք Հայաստանի և Արցախի ողջ ներուժը :
Միայն 2021թ . մենք արձանագրեցինք մեր Ուսուցիչ-առաջնորդների խմբերի 150 % աճ : Ունենալով ավելի քան 30,000 աշակերտներ մեր գործընկեր համայնքներում ՝ մենք կրկնապատկեցինք մեր հիմնական ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը : Ավելին , մենք հաջողությամբ ընդլայնեցինք մեր ծրագիրը դեպի Սյունիքի մարզ ՝ միևնույն ժամանակ շարունակելով մեր աշխատանքն Արցախում ։ « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագրի միջոցով մենք շարունակեցինք աջակցել արցախցի երեխաներին ՝ ծրագրում ներգրավելով 2020-2021թթ . ուսումնական տարվա ավարտին Հայաստանում գտնվող արցախցի յուրաքանչյուր վեց աշակերտից մեկին ։ Ավելին , մենք եռապատկեցինք « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի դպրոցական առաջնորդության հիմնական ծրագրի և դպրոցների վերափոխման « Սերունդ » ծրագրի շահառուների քանակը ՝ մեր ցանց ներգրավելով երկու նոր դպրոցներ :
Միևնույն ժամանակ , Ուսուցիչ-առաջնորդների և նրանց աշակերտների
Տարեկան հաշվետվություն 2021
5