Տարին երկու անգամ մենք աշակերտներին խնդրում ենք հայտնել իրենց կարծիքը Ուսուցիչ-առաջնորդների և դասարանային միջավայրի վերաբերյալ Panorama Education-ի և « Teach For All » -ի կողմից իրականացվող « Պանորամա » աշակերտական հարցման միջոցով : Հարցաթերթիկը բաղկացած է մի շարք հարցերից ։ Դրանց միջոցով աշակերտը գնահատում է իր ուսուցչին ըստ յոթ չափանիշների ՝
1 . Ստեղծված է ուսումնական միջավայր , որում աշակերտները կարողանում են ներգրավվել
2 . Սահմանված են հստակ ակնկալիքներ
3 . Ուսումնական նյութն ամբողջությամբ յուրացված է
4 . Աշակերտների ներդրումը և գաղափարներն արժևորվում են
5 . Տիրում են խրախուսող և փոխօգնության հարաբերություններ
6 . Երաշխավորված և հասանելի է փոխվստահության մթնոլորտը 7 . Ստեղծված է դրական մշակույթ և ուսումնական միջավայր
« Արդյունավետ ուսուցման քայլեր » ծրագրի շրջանակում « Բիլ և Մելինդա Գեյթս » հիմնադրամի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել , որ աշակերտների վերաբերմունքի մասին հարցումները կարող են մեծ դեր խաղալ աշակերտների ուսումնական առաջընթացը կանխատեսելու հարցում : Ըստ այդ հետազոտության , այն աշակերտները , ովքեր իրենց գնահատված և ներգրավված են զգում , ավելի մեծ ձեռքբերումներ են ունենում , քան այն դասարաններում , որտեղ ուսուցիչներն իրենց աշակերտներից ավելի ցածր միավորներ են ստանում : 2020թ . նոյեմբերին և 2021թ . մայիսին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կազմակերպեց « Պանորամա » աշակերտական հարցում :
Տարեկան հաշվետվություն 2021 65