Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին աշակերտների առաջնորդությամբ իրականացվող նորարարական ծրագրերի մասին կերտների համար և աշակերտների առաջնորդության առերես ճամբարներ Արցախի աշակերտների համար :
Առաջինից տասներկուերորդ դասարանների ավելի քան 550 աշակերտ մասնակցել է մեր 2022թ . աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կողմից տրամադրված պլանշետների միջոցով Լոռու , Տավուշի , Շիրակի , Արմավիրի , Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի 43 համայնքների աշակերտները մասնակցել են առցանց ճամբարին : Տեղական հեռահաղորդակցության մատակարար « Յուքոմ » ընկերությունը աշակերտներին ապահովել էր ինտերնետ քարտերով , իսկ « People In Need » կազմակերպությունը ՝ գրքերով և գրենական պիտույքներով ։ Ծրագրի ավարտական գնահատման հետազոտության ժամանակ աշակերտների 97 % -ը կարծում էր , որ իրենց ուսուցիչը լավ օրինակ է ծառայում , ներգրավում է աշակերտներին ուսումնական գործընթացում և ստեղծում է դրական ուսումնական միջավայր : Աշակերտների 95 % -ը նշել է , որ ճամբարից ձեռք է բերել առաջնորդական նոր հմտություններ , իսկ 96 % -ը սկսել է ավելի շատ արժևորել իրենց համայնքը :
Արցախում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կազմակերպեց երկու փուլով վեցօրյա առերես Աշակերտների առաջնորդության ճամբար : Ավելի քան 120 աշակերտ իրենց մասնակցությունն ունեցան ճամբարներին : Առաջին հերթափոխը կազմակերպվեց Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Աստղաշեն , Պատարա և Խանցք գյուղերի աշակերտների համար , իսկ երկրորդը ՝ Ստեփանակերտում ՝ տեղի 12 դպրոցի աշակերտների համար ։ Արցախի Աշակերտական առաջնորդության ճամբարի երկու հերթափոխերն էլ մեծահոգաբար համաֆինանսավորվել են Չեխիայի հայ երիտասարդների ասոցիացիայի կողմից :
Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի ավարտին , իրենց ապագա տեղակայման համայնքներն իմանալուց հետո Ուսուցիչ-առաջնորդները մասնակցեցին մարզային կողմնորոշիչ հանդիպումներին Ստեփանավանում , Դիլիջանում և Ստեփանակերտում , որտեղ նրանց նախապատրաստեցին դպրոցի առաջին օրվան : Մեկ շաբաթվա ընթացքում նրանք ծանոթացան պետական չափորոշիչներին , ուսումնական պլանի ձևավորմանը , իրենց դպրոցի ղեկավարներին և իրենց շրջանի և համայնքային կյանքի առանձնահատկություններին : Սա հենց այն ժամանակահատվածն է , երբ Ուսուցիչ-առաջնորդները սկսում են միջանձնային կապեր հաստատել նաև իրենց համայնքի գործընկերների հետ :
Տարեկան հաշվետվություն 2021
47