«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 47

45
Ուսուցչի ճամփորդությունը մեր Առաջնորդության զարգացման ծրագրում սկսվում է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայից ՝ նոր խմբի համար նախատեսված մեր ութշաբաթյա ամառային վերապատրաստման ծրագրից : Դրա նպատակն է պատրաստել Ուսուցիչառաջնորդներ և մինչև սեպտեմբեր նրանց զինել անհրաժեշտ գործիքներով իրենց դասարաններում դասավանդելու համար :

Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա

Այսօր առաջնորդությունն այն որակն է , որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանին և Արցախին : Այդ իսկ պատճառով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն իր ուժերը կենտրոնացրել է առանորջդության զարգացման ծրագրի ուղղությամբ : Ծրագրի շրջանակներում մենք պատրաստում ենք Ուսուցիչ-առաջնորդներ , որպեսզի նվազեցնենք ուսուցիչների խիստ սղությունը ողջ երկրում , բարելավենք աշակերտների կրթության որակը և դառնանք կրթական հավասարության ցկյանս ջատագովներ : Ուսուցչի ճամփորդությունը մեր Առաջնորդության զարգացման ծրագրում սկսվում է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայից ՝ նոր խմբի համար նախատեսված մեր ութշաբաթյա ամառային վերապատրաստման ծրագրից : Դրա նպատակն է պատրաստել Ուսուցիչ-առաջնորդներ և մինչև սեպտեմբեր նրանց զինել անհրաժեշտ գործիքներով ՝ իրենց դասարաններում դասավանդելու համար : COVID-19 – ի բռնկումից ի վեր Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան իրականացվում է խառը ձևաչափով ՝ ներառելով առցանց և առկա բաղադրիչներ : 2022թ . 120 Ուսուցիչառաջնորդներ հաջողությամբ ավարտեցին Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան :
Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի մասնակիցներին ներկայացվում են մանկավարժության հիմունքները : Ուսուցիչ-առաջնորդները սովորում են տարաբնույթ մեթոդներ , ինչպիսիք են գնահատման մեխանիզմները , սոցիալհուզական ուսումնառության առանձնահատկությունները , դասարանային կայուն մշակույթի ստեղծումը և այլն : Նրանք նաև սովորում են իրականացնել Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն , որը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի նախագծային ուսուցման եզակի մոտեցումն է . այն միտված է զարգացնելու աշակերտների առաջնորդական հմտությունները : Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան բաղկացած է ինքնուսույց նյութերից , խմբային վերապատրաստումից և ամփոփիչ աշխատանքներից : Քոուչինգը և վերլուծությունը նույնպես ուսուցման գործընթացի կարևոր մասերից են : Ներգրավելով մասնակիցներին ուսուցման , պրակտիկայի , վերլուծության և կատարելագործման շրջափուլի մեջ ՝ մենք հիմք ենք դնում նրանց ՝ որպես մանկավարժների զարգացմանը հաջորդ երկու տարիների ընթացքում :
Տարեկան հաշվետվություն 2021

45