«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 38

36 Դասավանդի՛ր , Հայաստան

Գործուղում համայնքներ

Ներկայումս « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ն աշխատում է ընդհանուր առմամբ 171 ուսուցիչների հետ : Այս թիվը ներառում է յոթերորդ սերնդի Ուսուցիչառաջնորդներին , ովքեր գտնվում են մեր Առաջնորդության զարգացման ծրագրի առաջին տարում , վեցերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդներին , ովքեր գտնվում են նույն ծրագրի երկրորդ տարում , Դասավանդման առաջնորդներին և « Սերունդ » -ի ուսուցիչներին : 2021 թվականի սեպտեմբերին սկսեցինք աշխատել Հայաստանի իններորդ մարզում ՝ Սյունիքում , ավելացնելով մեր ցանցում ևս յոթ համայնքներ ՝ Ծավ , Թասիկ , Աղիտու , Լեռնաձոր , Նռնաձոր , Շվանիձոր և Սվարանց ։ Ուսուցիչ-առաջնորդներին Սյունիքում տեղակայելը ռազմավարական որոշում էր ՝ նպատակ ունենալով հետագայում ընդլայնվել դեպի խոցելի սահմանամերձ համայնքներ : Թեև 2020թ . նոյեմբերին արցախյան պա-տերազմն ավարտվեց հրադադարի պայմանագրով , Սյունիքը դարձել է Ադրբեջանի կողմից այդ պայմանագրի շարունակական խախտումների նոր ճակատ ։
2021-2022թթ . ուսումնական տարին սկսեցինք Հայաստանի և Արցախի դպրոցներում 120 նոր Ուսուցիչ-առաջնորդների տեղակայմամբ ։ Մեր յոթերորդ խմբի ծավալը 11 տոկոսով ավել էր մեր պլանավորած թվից : Այս խումբը ներառում է 38 Ուսուցիչ-առաջնորդներ ՝ ԲՏՃՄ առարկաների փորձառությամբ և յոթ Ուսուցիչ-առաջնորդներ տարբեր երկրներից ՝ Ռուսաստանից , Լիբանանից և Իսպանիայից : Ուսուցիչ-առաջնորդների այս յոթերորդ խումբը ներառում է նաև 42 գործող ուսուցիչներ կամ վետերան ուսուցիչներ , ովքեր միանում են մեր ծրագրին ՝ մնալով իրենց համայնքային դպրոցների կազմում :
Այս տարի առաջին անգամ համայնքներ ուղարկեցինք նաև ինը Դասավանդման առաջնորդ ։ Դասավանդման առաջնորդները Շրջանավարտդեսպաններ են , ովքեր վերապատրաստվել են որպես « ուսուցիչների ուսուցիչներ »: Նրանք ոչ միայն դասավանդում են դպրոցական համայնքներում , այլև ՝ վերապատրաստում համայնքի ուսուցիչներին : Ավելին , այս պահին մենք աշխատում ենք 53 ուսուցիչների հետ , ովքեր հանդիսանում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի « Սերունդ » դպրոցների ընդլայնվող ցանցի մի մասը : « Սերունդ » -ը առաջնորդության հմտությունների զարգացման ծրագիր է , որը համախմբում
Դպրոցների տնօրենների 98 % -ն իրենց պատասխաններում նշել են , որ կարևորում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ համագործակցությունը և խորհուրդ կտան ծրագիրն այլ դպրոցների :
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Սերունդ » -ի մասին

36 Դասավանդի՛ր , Հայաստան