Ընտրություն
Մինչ հավաքագրման թիմը դիմումներ է ընդունում , մեր ընտրության թիմը աշխատում է բացահայտելու այն թեկնածուներին , ովքեր կիսում են մեր արժեքները և լավագույնս են համապատասխանում մեր Առաջնորդության զարգացման ծրագրին : 2021թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ընտրության գործընթացում ներգրավեց ընդհանուր առմամբ 436 թեկնածուի ։ Արդեն հունիսի 25-ին ընտրության թիմը գերազանցեց իր տարեկան նպատակը ՝ ընտրության գործընթացի շրջանակներում աշխատելով 128 հոգու հետ ՝ նախքան Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի մեկնարկը : Ակադեմիան ամառային վերապատրաստման ծրագիր է նորեկների համար : Այս տարի Ընտրության թիմը փորձարկեց նոր մոդել , որն ավելի հեշտացրեց մեծ թվով դիմումների մշակումը և ամենաուժեղ թեկնածուների բացահայտումը : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նաև դարձավ առաջին կազմակերպությունը Հայաստանում , որն օգտագործել է Spark Hire միակողմանի տեսահարցազրույցների հարթակը որպես ընտրության գործընթացի մաս :
Առաջնորդության զարգացման մեր ծրագրի դիմորդներն անցան երեք ուղով ՝ Հիմնական ուղի ՝ համալսարանի ավագ կուրսի ուսանողների և մասնագետների համար , Գործող ուսուցիչների ուղի ՝ կրթության ոլորտում աշխատող փորձառու մասնագետների համար , ԲՏՃՄ ուղի ՝ կրթաթոշակ ստացողների համար : Թեև ուղիներից յուրաքանչյուրն ուներ քայլերի տարբեր համակցություն , երեքն էլ միավորվեցին ընտրության գործընթացի վերջնական փուլում ՝ դառնալով
« Մեր ընտրության գործընթացում մենք ձգտում ենք բացահայտել յուրաքանչյուր թեկնածուի ուժեղ կողմերն ու զարգացման հնարավորությունները ։ Մենք ուզում ենք համոզվել , որ նրանք լավ թեկնածուներ են կազմակերպության , նրա առաքելության ու տեսլականի առաջմղման համար ։ Մենք ուզում ենք մեր թեկնածուներին դիտարկել բոլոր տեսանկյուններից և խրախուսել նրանց առաջնորդության զարգացումը »։
Հռիփսիմե Խանզադյան Ընտրության բաժնի ղեկավար
34 Դասավանդի՛ր , Հայաստան