« Ես հավատում եմ , որ մեկ մարդը կարող է փոփոխություն բերել , և այդ պատճառով ես միացել եմ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հանուն կրթական հավասարության շարժմանը : Ես մենակ չեմ այդ որոշման մեջ : Ինձ են միացել բազմաթիվ համախոհներ , ովքեր հասկանում են կրթության կարևորությունը Հայաստանի ապագայի գործում »։
Իմ կյանքը բաժանված է երկու մասի ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ից առաջ և հետո : Որպես 3-րդ սերնդի Ուսուցիչառաջնորդ ՝ ապրել և աշխատել եմ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում ։ Գյուղի բնակիչներից շատերը Հայաստանի եզդի համայնքից են ։ Իմ ճանապարհը որպես Ուսուցիչ-առաջնորդ այնքան էլ հեշտ չէր : Որոշ կարծրատիպեր խանգարում էին : Օրինակ , գյուղի հայ բնակիչները կարծում էին , որ եզդիները չեն ձգտում սովորել ։ Մյուս կողմից տարեց եզդիներն էին , ովքեր չէին խրախուսում իրենց երեխաներին սովորել , հատկապես ՝ աղջիկներին : Արդյունքում աշակերտները հայտնվում էին երկու ծայրահեղ մոտեցումների արանքում : Իմ փորձն ինձ սովորեցրել էր , որ փոփոխությունները հաճախ աստիճանաբար են տեղի ունենում : Պետք է լինել համբերատար , միշտ հիշել , թե որն է քո նպատակը և չհանձնվել : Ես հասկացա , որ հաջողում եմ այն օրը , երբ իմ եզդի աշակերտներից մեկը հեռուստատեսությամբ հայտարարեց , որ ցանկանում է շարունակել կրթությունը ՝ օրինակ ծառայելով իր նման հարյուրավոր աղջիկների համար : Հենց այդ ժամանակ ես լիովին հասկացա « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի « Քոչարի » -ի ուժը ։
2019թ . ավարտելով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Առաջնորդության զարգացման ծրագիրը ՝ ես որոշեցի մնալ կրթական ոլորտում : Պետք է ավարտին հասց- նեմ այն , ինչ սկսել եմ : Տեղափոխվեցի Լոռու մարզի Ալավերդի քաղաք , որտեղ վերջին երկու տարիներին աշխատում եմ որպես տնօրեն ՝ թիվ 10 հիմնական դպրոցում ։ Դպրոցն ունի 80 հրաշալի աշակերտ ։ Ես հաճախ եմ կազմակերպում մասնագիտական զարգացման դասընթացներ մեր ուսուցիչների համար ՝ նոր մեթոդներ և մոտեցումներ սովորելու նպատակով : Ես շարունակում եմ համագործակցել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ , և իմ աշխատակազմում նույնիսկ ունեմ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-առաջնորդ :
Ես հավատում եմ , որ մեկ մարդը կարող է փոփոխություն բերել , և այդ պատճառով ես միացել եմ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հանուն կրթական հավասարության շարժմանը : Ես մենակ չեմ այդ որոշման մեջ : Ինձ են միացել բազմաթիվ համախոհներ , ովքեր հասկանում են կրթության կարևորությունը Հայաստանի ապագայի գործում ։ Թեև ես դեռ սովորելու և զարգանալու մեծ ճանապարհ ունեմ անցնելու , ես վստահորեն առաջ եմ շարժվում ՝ գիտակցելով , որ իմ աշակերտները , իմ անձնակազմը և « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը իմ կողքին են :
Վեներա Աբով յան Դպրոցի տնօրեն և Շրջանավարտ-դեսպան Քաղաք Ալավերդի , Լոռու մարզ
Տարեկան հաշվետվություն 2021
27