« Պատկերացրեք , եթե մյուս երեխաներն ինձ պես հնարավորություն ունենային բացահայտելու իրենց ներուժը : Եթե մենք հնարավորություն տանք մեր երեխաներին բացել իրենց թևերը և ճախրել , Հայաստանն ու Արցախը կունենան ավելի պայծառ , ավելի բարեկեցիկ ապագա ։ Ապագան մեր ձեռքերում է »:
Ես Լոռու մարզի Քարինջ գյուղից եմ ։ Ես հիշում եմ , որ իմ ողջ մանկության ընթացքում մեր դպրոցը չուներ անգլերենի ուսուցիչ , մինչև որ 2015 թվականի մի պայծառ օր այդ ամենը փոխվեց : Անի Հարությունյանը մեր գյուղ էր տեղափոխվել Երևանից ՝ որպես « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-առաջնորդ ։ Վերջապես մենք անգլերենի ուսուցիչ ունեցանք ։ Ընկեր Հարությունյանն օգնեց ինձ բացահայտել իմ ներուժը ոչ միայն որպես աշակերտ , այլ նաև որպես առաջնորդ ։ Երկու տարի անց , ընկեր Հարությունյանն ավարտեց Առաջնորդության զարգացման ծրագիրը , բայց Քարինջից հեռանալուց առաջ նա ինձ ասաց , որ վստահ է , որ իմ ճանապարհը նորից կհատվի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ : Ընկեր Հարությունյանը ճիշտ էր :
Համալսարանն ավարտելուց հետո ինքս ինձ հարց տվեցի . « Որպես մեկը , ով անձամբ է զգացել , թե ինչ է կրթական անհավասարությունը , ինչպե՞ս կարող եմ երեխաներին տալ հնարավորություններ , որոնք ես չունեի »: « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը տվեց ինձ այդ հարցի պատասխանը : Ինքս լինելով Ուսուցիչառաջնորդի աշակերտ ՝ փորձառությունս ամբողջական դարձրի , երբ 2021թ . միացա Առաջնորդության զարգացման ծրագրին : Այսօր գրում եմ ձեզ ՝ որպես Արարատի մարզի Սիս գյուղի հայոց լեզ- վի և գրականության Ուսուցիչ-առաջնորդ ։ Շատ եմ սիրում աշխատանքս : Ամեն օր դասասենյակ եմ մտնում կարևորության թարմ զգացումով : Իմ օրինակի միջոցով ուզում եմ ցույց տալ աշակերտներին , որ նրանք կարող են ինքնուրույն կերտել իրենց կյանքը և ազդեցություն թողնել ուրիշների վրա : Երբ հաղթում են իմ աշակերտները , հաղթում եմ նաև ես : Նրանց բոլոր ձեռքբերումներում ես տեսնում եմ իմ փոքրիկ ներդրումը :
2021 թվականի դեկտեմբերին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ից Ալեն Մարգարյանի անվան կրթաթոշակ ստացա ՝ Շիրակի պետական համալսարանում հայոց լեզու և գրականություն սովորելու նպատակով ։ Ալենը աշխատում էր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում , պաշտում էր կրթությունը , ինչպես նաև « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ընկերն էր : Նա զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում և հետմահու պարգևատրվել « Արցախի հերոս » և « Ոսկե արծիվ » մեդալներով ։ « Թո՛ղ Ալենի լույսը փարոս դառնա մեր ապագա սերունդների համար , և թո՛ղ կրթությունը լուսավորի նրանց ճանապարհը », - ասել է Ալենի մայրը ՝ Նազելի Տերտերյանը , ով համագործակցել է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ ՝ կրթաթոշակի հատկացման շրջանակում ։ Մրցանակն ավելի մեծ պատասխանատվություն դրեց ինձ վրա ՝ որպես
Տարեկան հաշվետվություն 2021
23