«« Դասավանդի՛ր , Հայաստան » -ն ինձ օգնեց տեսնելու իմ գյուղի ներուժը և հասկանալու իմ դերն այն բացահայտելու գործում : Այսօր ես ինձ համարում եմ իմ համայնքի ակտիվ անդամ : Ես օգտագործում եմ իմ ունակություններն ի շահ իմ դպրոցի և ինձ շրջապատող մարդկանց »:
2018 թվականի սեպտեմբերին Մարիա Մանուկյանը տեղափոխվեց Ծովազարդ և սկսեց դասավանդել անգլերեն մեր դպրոցում ՝ որպես « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-առաջնորդ ։ Նրա դասաժամին ես առաջին անգամ բացահայտեցի մանկավարժ լինելու իմ ցանկությունը : Հիմա , երբ ինձ հարցնում են , թե ինչ եմ ուզում անել իմ կյանքում , իմ պատասխանն է . ուզում եմ լինել Ուսուցիչ-առաջնորդ : Համալսարանն ավարտելուց հետո ես ուզում եմ դասավանդել գյուղական համայնքներում և փոխել երեխաների կյանքը ճիշտ այնպես , ինչպես Միսս Մարիան փոխեց իմը ։
Միսս Մարիային հանդիպելուց ի վեր , ինձ դասավանդել են նաև այլ Ուսուցիչառաջնորդներ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ամենամյա Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարում : Նրանք ինձ և իմ դասընկերներին ներկայացրել են Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոդելը և սովորեցրել են մեր համայնքի մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություններ : Ճամբարի ընթացքում մենք բացահայտեցինք մեր շուրջը եղած հնարավորությունները և միասին աշխատեցինք աշակերտների առաջնորդած երկու նորարարական ծրագրերի նախագծման և իրականացման վրա :
Մեր առաջին նախագիծը կոչվում էր “ Recycle For Life ”: Մենք գնեցինք աղբամաններ , դրանք տեղադրեցինք մեր գյուղում և խնդրեցինք բնակիչներին տեսակավորել իրենց վերամշակման ենթակա աղբը : Յուրաքանչյուր ամսվա վերջում մենք աղբն ուղարկում էինք վերամշակման , որն իրականացվում էր տեղական ընկերության կողմից : Այս կերպ մենք մեր ողջ գյուղին ցույց տվեցինք շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար լինելու կարևորությունը ։
Այժմ մենք աշխատում ենք աշակերտների առաջնորդությամբ իրականացվող , մեր երկրորդ նորարարական ծրագրի վրա , որը կոչվում է « Միասին ավելի ուժեղ ենք »: Տեխնոլոգիաների արագ զարգացման , իսկ այժմ էլ կորոնավիրուսի պատճառով մենք նկատում ենք , որ մեր գյուղում և Հայաստանում միջանձնային հաղորդակցությունը նվազում է ։ Մեր օրերում հաղորդակցության մեծ մասը տեղի է ունենում թվային եղանակով ՝ տեքստային հաղորդագրությունների և տեսազանգերի միջոցով ։ Մեր մեծ նպատակն է Ծովազարդի բոլոր բնակիչների ՝ երիտասարդների , մեծահասակների և տարեցների համար ստեղծել համայնքային կենտրոն :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ն ինձ օգնեց տեսնելու իմ գյուղի ներուժը և հասկանալու իմ դերն այն բացահայտելու
Տարեկան հաշվետվություն 2021
19