«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 146

144 Դասավանդի՛ր , Հայաստան
առաջին կիսամյակի ընթացքում մենք շարունակեցինք Արցախյան պատերազմում « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագիրը և կազմակերպեցինք « Hope For Armenia » մեր առաջին առցանց միջոցառումը : Գարնանը մենք մեկնարկեցինք Nation-Builders դպրոցների հովանավորության ծրագիրը և ներգրավեցինք մարդկանց , կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների ամբողջ աշխարհից ՝ ներդրումներ կատարելու մեր դպրոցական համայնքներում : Սեպտեմբերին մենք ընդլայնեցինք մեր ծրագիրը ՝ ներառելով Հայաստանի իններորդ ՝ Սյունիքի մարզը ։ Պայմանավորված « Սերունդ » առաջնորդական ուղու պիլոտային փուլի հաջողությամբ ՝ մենք ստեղծեցինք երեք դպրոցից բաղկացած ցանց Տավուշի մարզում : Դեկտեմբերին , արդեն երրորդ տարին անընդմեջ , մենք իրականացրեցինք « Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն » -ը մեր գործընկեր դպորցներում , որի արդյունքում ստեղծվեցին 300 աշակերտական նորարական նախագծեր , որոնցից 200-ի իրականացման համար գտնվեց բավարար ֆինանսավորում :
Շարժվելով առաջ ՝ մենք համագործակցում ենք տարբեր շահագրգիռ կողմերի հետ ՝ բարձրացնելու աշակերտների ստացած կրթության որակը և աշխուժացնելու կրթության ոլորտում ներգրավ- ված մասնագետներին ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն աշխատում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ՝ հավատարմագրելու մեր Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան ՝ որպես դասավանդման այլընտրանքային ճանապարհ : Մենք համագործակցում ենք Երևանի պետական համալսարանի հետ դասավանդման ոլորտում ամբողջությամբ առցանց մագիստրոսական ծրագրի ստեղծման ուղղությամբ : Բացի դրանից , մենք նախապատրաստվում ենք ներգրավել Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը կրթական ասպարեզի բարեփոխումներում ՝ օգնելու մեզ լուծել կրթական ճգնաժամը : Մեր « Tech4Armenia » նախաձեռնության միջոցով տեխնոլոգիական ոլորտի մասնագետները կկարողանան ԲՏՃՄ առարկաներ դասավանդել գյուղական համայնքներում ՝ պահպանելով իրենց առկա զբաղվածությունը : 2022թ . ամռանը մենք կհյուրընկալենք ՖՈՐՈՒՄ405 համաժողովը , որը համախմբում է կրթության շահագրգիռ կողմերին ՝ վերարժևորելու կրթության դերը Հայաստանի և Արցախի վերածննդի գործում ՝ պատերազմից հետո և շարունակվող համաճարակի պայմաններում ։ Համաժողովն անվանվել է հայոց այբուբենի ստեղծման տարեթվով ։
Այսօր « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն Ուսուցիչ-առաջնորդներ է տեղակայում
Մենք հավատում ենք մարդկային ներուժին . այն կարող է փոխել անհատի կյանքը , համայնքը , երկիրը և աշխարհը : Առաջընթացի շարժիչ ուժը մարդկային կապիտալն է , ուստի մարդու մեջ ներդրումներ կատարելն ամենակարևորն է , որ ցանկացած երկիր կամ կազմակերպություն կարող է անել :
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Tech4Armenia » -ի մասին

144 Դասավանդի՛ր , Հայաստան