Մեր աշխատանքի հիմնադրույթները
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում կրթական արդար և հավասար պայմաններ ապահովելուն ուղղված մեր աշխատանքում մենք առաջնորդվում ենք մի շարք հիմնարար արժեքներով , կազմակերպության Առաջնորդության տեսությամբ , Առաջնորդության հայեցակարգով , ինչպես նաև մեր հիմնադրամի երկարաժամկետ ռազմավարությամբ , որը հայտնի է որպես « Առագաստ »: Սրանք այն հիմնադրույթներն են , որոնցով կառուցվում և իրականացվում է մեր առանցքային ծրագիրը . հավաքագրելով Ուսուցիչառաջնորդներ ՝ նրանց միջոցով մենք լրացնում ենք ուսուցիչների ահռելի սղությունը և օգնում բարելավել կրթության որակը գյուղական համայնքներում : Սրանք մեր ջանքերն են ՝ ուղղված առ 2050թ . Խոստում :
Առաջնորդության մեր տեսությունը հայտնի է որպես « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի « Քոչարի »: Ազգագրական պար հիշեցնող մեր « Քոչարի » -ն մարդկանց համախմբող համոզմունքների և գաղափարների ամբողջություն է , որն օգնում է ներդաշնակեցնել մեր հավաքական շարժումը հանուն կրթական հավասարության և արդար հնարավորությունների : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի « Քոչարի » -ի հիմքում աշակերտական առաջնորդությունն է , որն էլ ուղղորդում է մեզ մեր ծրագրերի պլանավորման ու իրականացման հարցում 2020թ . համավարակից ի վեր : Անցած երկու տարիների ընթացքում մենք վերանայել ենք մեր ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման բոլոր դասընթացները Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության համատեքստում և կազմակերպել ենք Աշակերտների առաջնորդության վիրտուալ ճամբար , որտեղ երեխաները ստեղծում և ներկայացնում են աշակերտների առաջնորդությամբ իրականացվող նորարարական նախագծեր :
2021թ ., Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության երկու տարվա փորձարկումից հետո , մենք ձևավորեցինք աշխատանքային խումբ ՝ ներառելու մեր քաղած դասերը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Առաջնորդության հայեցակարգում : Հայեցակարգը բաղկացած է առաջնորդության հինգ ոլորտներից , որոնք , մեր կարծիքով , կարևոր են հավաքական փոփոխությունների խթանման համար : Յուրաքանչյուր տիրույթ այնուհետև բաժանվում է հինգ առանձին հմտությունների , որոնք հնարավոր է զարգացնել մեր տարբեր ծրագրերի միջոցով : Ընդհանուր առմամբ , Առաջ-
8 Դասավանդի՛ր , Հայաստան