Բուրմունք ամանորյա կատալոգ | Page 8

Լավագույն գներն այս ամիս Ճիշտ խնամված մաշկը, գրագետ դիմահարդարումն ու յուրօրինակ օծանելիքն այն համեմունքներն են, որ Ձեր հայտնվելը ցանկացած վայրում անմոռանալի են դարձնում. ահա, թե ինչու եմ ես այդքան սիրում խոսել ու գրել գեղեցիկի մասին: Մոտենում են անբացատրելի կախարդանքով ու գրավչությամբ լի ամանորյա տոները, որոնց սրտի թրթիռով սպասում էինք հատկապես մանուկ հասակում, երբ մայրիկի կամիր շրթներկը, որի տուփի վրա սև վարդ էր նկարված, ամենամեծ բաղձանքի առարկան էր, իսկ նրա հագուստի պահարանը բացելիս հաճելի բույր էր տարածվում սենյակում: Ես արդեն փոքրիկ աղջնակ չեմ, բայց օծանելիքն ու կոսմետիկան ինձ համար մնում են նույնքան գրավիչ ու կախարդական, որքան վաղ տարիքում, և երբ ես մտնում եմ «Բուրմունք» սրահներից ցանկացածը կամ բացում այս գունագեղ թողարկումը՝ աշխարհը նոր երանգներով է ներկվում: Ինչը կարող է արթնացնել ամենանուրբ զգացմունքներ ու զուսպ հրճվանք, եթե ոչ ցանկացած նվեր «Բուրմունք» սրահներից Ձեր մտերիմներին, հարազատներին և, որ ամենակարևորն է՝ Ձեզ: Անչափ ուրախ եմ, որ «Բուրմունք»-ն ինձ հնարավորություն ընձեռեց շնորհավորելու Ձեր գալիք տոները: Ինչպես Օդրի Հեփբերնն էր ասում՝ որպեսզի Ձեր շուրթերը գեղեցիկ լինեն՝ լավ խոսքեր շռայլեք բոլորին, որպեսզի Ձեր աչքերը գեղեցիկ լինեն՝ բարություն նվիրեք բոլորին: Թող անմոռանալի ծանոթությունները գեղեցիկի հետ միշտ ուղեկցեն Ձեզ, թող կյանքը միայն դրական լիցքեր պարգևի, իսկ անխուսափելի դժվարությունները միայն կոփեն Ձեզ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Սիրարփի Ադամյան Cosmopolitan Հայաստան ամսագրի գեղեցկության բաժնի խմբագիր 8 15 ի եմբեր Դեկտ014 2 15 15 15 2014 2015 արի Հունվ 5 201 Զեղչերը գործում են նշված ժամանակահատվածում: Սույն ապրանքատեսականու համար զեղչային քարտերը չեն գործում: Նվերների քանակը սահմանափակ է: 10 24 28 30 Կանանց համար 34 38 44 46 48 Նվերներ Տղամարդկանց համար Մարմնի խնամք Հավաքածուներ Առաջարկ Clarins-ից YSL դիմահարդարում Bourjois Տեղեկատու Տպագրված է «Նուշիկյան Պրինտ» տպագրատանը Հեռ.՝ +3741 464660, 464663, 560054 Ֆաքս +3741 464661, 564292 Հասցե՝ ՀՀ, Երևան, Մանանդյան 33/6 print@nushikyan.am