Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Seite 3

Ստորև ներկայացվում է Հայաստանում տիրող իրավիճակի բացատրության մի մոդել, կարևորագույն գործոնների որը գնահատում բացասական է երկու ազդեցությունը մեզանում տեղի ունեցող հասարակական գործընթացների վրաª ա/ ազգային գործոն. մեր իսկ պատմությամբ պայմանավորված բացասական դրսևորումների դերը հայ ժողովրդի վարքում, բ/ անցումային փուլի գործոն. հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բարդությունները և դրանց բացասական ազդեցությունը հանրային կյանքի կարգավորվածության վրա: ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ 1. Ո՞Վ ԵՆՔ ԵՂԵԼ ՄԵՆՔ Ի ՍԿԶԲԱՆԵ ,,Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք,,,- հոռետեսական այս մտքին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Մինչդեռ պատմական փաստերն այլ պատկեր են ներկայացնում. մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Շումերական էպոսում հայերի երկիրը անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի` ՙԲյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության՚ : ՙԵրանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ՚ ,- սա էլ Շապուհի խոսքն է: 3