ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 97

շարունակում են իրենց հոր գործը : Մարի Մանուկյանը հավատարիմ կյանքի ուղեկից էր և մինչև կյանքի վերջ սատարել է ամուսնուն բոլոր ծրագրերում : 1930-ականներին Ալեք Մանուկյանը անդամագրվում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը ( ՀԲԸՄ ) և Վարդանանց ասպետներ կազմակերպությանը : 1940 թ-ին նա արդեն Վարդանանց ասպետների Ավագ սպարապետն էր , իսկ 1953 թ-ին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովը ընտրել էր նրան միջազգային նախագահ : Այս պաշտոնը Ալեք Մանուկյանը պատվով զբաղեցրել է 36 տարի : Ալեք Մանուկյանը եղել է ՀԲԸՄ 5-րդ նախագահը : Իր նախագահության օրոք ՀԲԸՄ-ի կապիտալ միջոցները 8 միլիոն ԱՄՆ դոլարից աճել են 50 միլիոնի` 120 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ընդհանուր ակտիվներով : 1968 թ-ին նա հիմնել է ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամը , որը նվիրված է աշխարհով մեկ հայ գիտական և գրական ստեղծագործությունների և մշակութային նյութերի հրատարակմանն ու թարգմանությանը :
Ի նշան երախտիքի ՝ 1970 թ-ին Ալեք Մանուկյանին Ընդհանուր վեհաժողովը ընտրում է ցկյանս նախագահ , իսկ 1989 թ-ին` ցկյանս պատվավոր նախագահ : Որպես ԱՄՆ-ի նվիրյալ քաղաքացի , Ալեք Մանուկյանը առատաձեռն նվիրաբերություններ է կատարել Միացյալ Նահանգների հիվանդանոցներին , թանգարաններին , գրադարաններին , համալսարաններին , դպրոցներին և այլ բարեգործական և կրթական կազմակերպություններին : 1966 թ-ին Մանուկյանն ու իր կինը իրենց առանձնատունը նվիրել են Դետրոյթ քաtranslating Armenian scientific , literary and cultural works around the world . In gratitude in 1970 , Alex Manoogian was voted President for life by the General Assembly , and in 1989 - Honorary President for life .
As a devoted citizen of the USA , Alex Manoogian donated to hospitals , museums , libraries , universities , schools and other charitable and educational organizations in the USA . In 1966 , Manoogian and his wife donated their mansion to the city of Detroit , which became the official residence of the Mayor . Thanks to his sponsorship , a number of Armenian institutions , schools and centers were opened in Southfield ( Michigan ), Buenos Aires
ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ ALEX MANOOGIAN
97