ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 91

Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ-ի հունիսի 28-ին Բասաբա ավանում ( Զմյուռնիա ): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում : 19 տարեկանում գաղթել է Միացյալ Նահանգներ ՝ գրպանում ունենալով ընդամենը 50 դոլար : Ալեքը խոսում էր 5 լեզվով , սակայն անգլերեն չգիտեր : Նա ժամանում է Բրիջպորտ , Քոնեքտիքուտ , որտեղ ապրուստ է վաստակում գործարաններում տարբեր աշխատանքներ կատարելով : Աշխատանքային փորձառությունն օգնում է պատկերացումներ ունենալ արդյունաբերության մասին : 4 տարի անց Մեծ եղեռնից մազապուրծ եղած ծնողները` Թագվոր և Թագուհի Մանուկյանները , եղբայրները` Չառլզը , Ջորջը , և քույրերը` Մարգարետն ու Աղավնին միանում են նրան : Նոր Անգլիայի մի քանի քաղաքներում ապրելուց և աշխատելուց հետո նա 1924 թ-ին հաստատվում է Դետրոյթում ( Միչիգանի նահանգ ), որը բազմաթիվ հնարավորություններ էր ընձեռում ՝ օգտվելու քաղաքի ծաղկող ավտոարդյունաբերությունից :
Այստեղ 3 համարձակ գաղթական հայեր ՝ Մանուկյանը , Աճեմյանը և Սողիկյանը հիմնում են սեփական ընկերությունը , որի անվանումը կազմվում է հենց հիմնադիրների ազգանունների առաջին տառերով ՝ ՄԱՍ ընկերություն , կամ ՄԱՍՔՈ ՝ տարեկան մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող վաճառքի ծավալներով : Ընկերությունն զբաղվում էր մետաղական դետալների արտադրությամբ : 1930-ականների ճգնաժամային տարիներին հիմնադիրներից 2-ը ՝ Աճեմյանն ու Սողիկյանը վաճառում են իրենց
Alex Manoogian was born on June 28 , 1901 , in the province of Smyrna ( Izmir ) Western Armenia . He received his primary and secondary education in the local Armenian school . At the age of 19 , Alex left for the United States of America . He spoke five languages , but he did not know English . He arrived in Bridgeport , Connecticut , where he earned a living working in different factories . This experience gave him some knowledge of the industrial field . Four years later , escaping the Turkish persecutions , his parents Tacvor