ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 61

է , իսկ 1953 թ-ին` քանդվել ։ Այսօր Մարմարյա պալատի վայրում գտնվում է կառավարական բնակելի շենք ՝ « Չաթեր Հոլ Ֆլաթս » -ը (« Chater Hall Flats »): Չաթերի նկարների , տպագրությունների , էսքիզների , գրքերի և լուսանկարների ընդարձակ հավաքածուն ցրվել և մասամբ ոչնչացվել է ճապոնական բռնազավթման ժամանակ : 430 իրերից միայն 94-ն է պահպանվել , որոնք այսօր ցուցադրված են Հոնկոնգի արվեստի թանգարանում :
Երեխաներ չունենալու պատճառով , իր կտակի համաձայն , նրա կարողության մի մասը փոխանցվել է Կալկաթայի հայկական Սբ Նազարեթ եկեղեցուն ու Հնդկաստանի և հարավարևել յան Ասիայի այլ եկեղեցիներին , որոշ մասն էլ տրամադրվել է Լա Մարտինիե քոլեջին : Կալկաթայի հայկական եկեղեցին հիմնական շենքին կից կառույցը կոչել է Սըր Փոլ Չաթերի տուն անունով :
Հոնկոնգում այսօր էլ Չաթերի անունով են կոչվում բազմաթիվ կառույցներ , փողոցներ , այգիներ , մետրոյի կայարան և այլն ( Չաթերի այգի , Չաթերի պողոտա , Խաչիկի փողոց , Սըր Փոլ Չաթերի փողոց ):
Բարերարի հիշատակը հավերժացնող արձաններ և հուշաքարեր կան Հոնկոնգի տարբեր վայրերում :
Փոլ Չաթերին մինչ օրս էլ հոնկոնգցիները համարում են Հոնկոնգի ամենաբարի ու շռայլ մարդկանցից մեկը :
There are many buildings , streets , gardens , metro stations named after Chater in Hong Kong (" Chater Park ," " Chater Avenue ," " Khachik Street ," " Sir Paul Chater Street "). To the memory of the benefactor , statues and memorial stones were placed in various places in Hong Kong .
To this day , Paul Chater remains one of the kindest and most generous people of Hong Kong .
ՓՈԼ ՉԱԹԵՐ PAUL CHATER
61