ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 44

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ-ի մայիսի 4-ին Արցախի Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում : Նրանց գերդաստանը մեծ հարգանք է վայելել Քյաթուկում և հարևան գյուղերում : Միքայելը Հովսեփ Արամյանցի կրտսեր որդին էր : Նա տառաճանաչ է դարձել գյուղի ծխական դպրոցում դասավանդող քահանայի ՝ տեր
Ներսեսի մոտ , որի մահից հետո տեղափոխվել է հարևան Նախիջևան գյուղի եկեղեցուն կից դպրոց` Տեր Կարապետի մոտ ուսանելու : 1858 թ-ին մեծ եղբոր ուղեկցությամբ Միքայելը գնում է Շուշի և ընդունվում տեր Հարությունի ուսումնարան , որի 40 կոպեկ վարձը վճարում էր ընտանիքի բարեկամ Սարգիս Մթովենցը : Կարճ ժամանակ անց Միքայելը տեղափոխվում է գավառական ուսումնարան : Ավարտելուց հետո Միքայելը մտադիր էր շարունակել կրթությունը , սակայն այնպես է ստացվում , որ նա , դառնալով Ագուլիսցի հայտնի վաճառականի աշակերտ , մեկնում է Թավրիզ : Այստեղ էլ Միքայելը ծանոթանում է Ալեքսանդր Մանթաշյանցի հետ : Այս ծանոթությունը ճակատագրական է լինում երկու երիտասարդների կյանքում : Հմտանալով վաճառականության գործում ՝ 2 տարի անց Միքայել Արամյանցը վերադառնում է Շուշի և ստանձնում Հովհաննես Խուբլարյանի մանուֆակտուրային ընկերության կառավարչի պաշտոնը : 4 տարվա ծանր ու դժվար աշխատանքից հետո Արամյանցը կարողանում է վաստակել իր առաջին դրամագլուխը ՝ 3000 ռուբլի : Ի դեպ , տարիներ անց Շուշիում գտնվող 45 հազար ռուբլի արժողությամբ իր
Mikael Aramyants was born on May 4 , 1843 in the village of Kyatuk in the Askeran province of Artsakh . Their family was highly respected in Kyatuk and neighboring villages . Mikael was the youngest son of Hovsep Aramyants . He became literate with Fr . Nerses who was a teacher at the parish school of the village . After Nerses ’ s death , he was transferred to parochial school of the neighboring village of Nakhichevan to study with Fr . Karapet . In 1858 , accompanied by his older brother , Mikael continued his studies at Fr . Harutyun ’ s school in Shushi , and a family friend Sargis Mtovents paid the-40-penny-tuition fee . Soon after , Mikael moved to a provincial school . After graduation , Mikael intended to continue his education , but as he had become a student of a famous Agulis merchant , he left for Tabriz . Here Mikael met Alexander Mantashyants . This acquaintance was a real godsend in the lives of the two young people . Mastering the trade , Mikael Aramyants returned to Shushi two
44