ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 4

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ

ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
Հարգելի ՛ ընթերցող ,
Ուրախ եմ արձանագրելու Վիվա-ՄՏՍ-ի և Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի երկարամյա համագործակցության արդյունքում իրականացվող նախաձեռնության շարունակականությունը : Այս հատորում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի հայ բարերարներին . մարդիկ , որոնք օրինակելի մարդու մարմնավորում են դարձել և որոնց կերպարներն ուղենիշ են այսօր բոլորիս համար : Հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել և մշտապես պատվով է անցել կյանքի ամենաբարդ ուղիները : Այդ ճանապարհին մեզ մշտապես հանդիպել են մարդիկ , որոնք աջակցության ձեռք են մեկնել և սատարել են մեզ ՝ ի հեճուկս ամենատարբեր հանգամանքների և իրողությունների : Բարերարությունը թերևս պարզապես բարի գործ չէ . բարերարությունը հավատ է , հույս է և սեր է դեպի մարդը ՝ իր հաջողությունների ու անհաջողությունների , առաքինությունների ու սխալականության ամբողջության մեջ : Բարերարությունը նաև անձնվիրության ու զոհողության գնալու պատրաստակամության մի ուրույն փորձություն է : Եվ ո ՞ վ , եթե ոչ մենք ՝ հայերս ենք ունակ հասկանալու բարերարության ամեն դրսևորման նշանակությունը , ո ՞ վ , եթե ոչ մենք ՝ հայերս ենք հասկանում , թե որքան կարևոր է ստացածի դիմաց տասնապատիկը տալու պատրաստ լինելու կարևորությունը : Հայազգի նշանավոր բարերարների մասին պատմող գիրքը նման մարդկանց հանդեպ մեր երախտիքի ու ակնածանքի մի համեստ արտահայտում է : Եկե ՛ ք ճանաչենք մեր այն հայրենակիցներին , ում նվիրումը և պատրաստակամությունը թե ՛ մեզ և թե ՛ բազմաթիվ օտարազգիների կյանքի ամենատարբեր պահերի օգնել է հավատալ , որ չկան անհաղթահարելի իրավիճակներ , երբ կողքիդ կանգնած է Մարդը :
Արմեն Ավետիսյան Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն
4