ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 19

1686 թթ-ի Սուրբ գրքերը , ինչպես նաև խեցեգործական աշխատանքները :
Եվրոպական գեղանկարչության հավաքածուում կարևոր տեղ ունեն 1930-ական թթ-ին Էրմիտաժի հավաքածուի վաճառքից Գալուստ Գյուլբենկյանի ձեռք բերած գործերը ( Ռուբենս , Ռեմբրանդտ , Դիրկ Բոուտս )։
Ժամանակի ընթացքում ձևավորվել են նաև արևել յան գորգերի , իրանական ու եվրոպական հին ձեռագրերի , կերամիկական նմուշների , եգիպտական , հունական ու հռոմեական քանդակների և 11-ից 20-րդ դարերի կտավների հավաքածուները : Գյուլբենկյանն իր հավաքածուից աշխարհի հանրային թանգարաններին է նվիրաբերել մի շարք նմուշներ : Այսօր թանգարանը , Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը , Ժամանակակից արվեստի կենտրոնը , համերգասրահը և բացօթյա թատրոնը տեղակայված են Լիսաբոնի գեղեցիկ այգիներից մեկում :
ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ CALOUSTE GULBENKIAN
19