ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 127

նադրել է բանկ , ապահովագրական ընկերություն և տրամադրել ռեսուրսներ ՝ շատ այլ նախագծերի իրականացման համար ։ Ծրագրերից որևէ մեկի հաջողության դեպքում շահույթը պետք է մնար Հայաստանում ՝ հետագա զարգացման համար :
Նա արժանացել է գովասանքի և ճանաչման ինչպես Միացյալ Նահանգներում , այնպես էլ Հայաստանում , այդ թվում ՝ 2000 թ-ին ՝ « Էլիս Այլընդ » (« Ellis Island ») մրցանակին ։
Ջերարդ Գաֆեսճյանը հիմնովին վերանորոգել է Երևանի կենտրոնում գտնվող Կասկադի տարածքը : Կասկադը հին փլուզվող խորհրդային հսկայական կառույց էր : 2009 թ-ին նա Կասկադում բացել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը , որից հետո այնտեղ ամեն տարի ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում : Նրա նպատակը արվեստի միջոցով որոշակի ուրախություն պարգևելն էր իր հայրենակիցներին : Թանգարանն ունի համաշխարհային նշանակության քանդակների պարտեզ , որտեղ ցուցադրված են Ֆեռնանդո Բոտերոյի , Ռոբերտ Ինդիանայի , Ժաումե Պլենզայի և ուրիշների աշխատանքները ։
Գաֆեսճյանը կյանքից հեռացել է 2013 թ-ի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում ։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կազմակերպել էր լուսավառության հատուկ արարողություն ՝ նվիրված կենտրոնի հիմնադիր և ազգային մեծ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի հիշատակին ։
Գաֆեսճյան ընտանիքը շարունակում է աջակցել Հայաստանում Գաֆեսճյան ժառանգության պահպանմանը :
ՋԵՐԱՐԴ ԳԱՖԵՍՃՅԱՆ GERARD CAFESJIAN
127