ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 116

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում Միշա ( Մամիկոն ) Ազնավուրյանի և Քնար Բաղդասարյանի ընտանիքում :
Լեգենդար շանսոնիեին մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ 2 հրատարակություններում , որոնք նվիրված էին աշխարհի հայ երաժիշտներին և աշխարհի հայ կինոգործիչներին , ի դեպ վերջինս նվիրված էր հենց նրա հիշատակին : Այս գրքերում մանրամասն ներկայացրել ենք նրա ՝ և որպես երաժշտի , և որպես կինոգործչի կյանքն ու երկարամյա գործունեությունը : Այստեղ կարճ կանդրադառնանք նրա կենսագրությանը , և կներկայացնենք նրան որպես բարերարի :
Շառլն իր կարիերան սկսել է վաղ տարիքից ՝ քրոջ հետ տարբեր վայրերում ներկայացումներ տալով : Չնայած նա վաղ հասակից է թողել դպրոցը , բայց միշտ էլ հպարտացել է իր առաջին ուսումնական ձեռքբերումով ՝ միջնակարգ դպրոցի ավարտականի վկայականով : Շառլից 70 տարի պահանջվեց երկրորդ այդպիսի վկայական ձեռք բերելու և աշխարհի տարբեր համալսարաններում դոկտորի կոչում ստանալու համար : Նա կարծում էր , որ սա իր ամենամեծ նվաճումներից է , քանի որ միշտ անհարմար էր զգում իր թերի կրթության համար : Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Շառլի կարիերան վերելք է ապրում : Դպրոցում նա ծանոթանում է Պիեռ Ռոշե անունով մի բարձրահասակ և վտիտ երիտասարդի հետ , որը տաղանդավոր դաշնակահար էր : Նրանք երկուսով երգեր էին գրում իրենց , իսկ հետո նաև ուրիշների համար : Երգիչ Ռաուլ Բրետոնը և նրա կինը ,
Charles Aznavour was born on May 22 , 1924 , in Paris , in the family of Mischa ( Mamikon ) Aznavourian and Knar Baghdasaryan .
We have already addressed the legendary chansonnier in our previous two editions dedicated to the Armenian musicians of the world and Armenian cinematographers of the world , the latter fully dedicated to the memory of Charlez Aznavour . In these books we have told in detail about his life and many years of activity as a musician and actor .
Here we will briefly review his biography and then introduce him as a philanthropist .