ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 110

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD
rian hastened to part with Columbia Pictures and considered it more reliable to invest in gambling . In December 1987 , the Fortune published a list of the first 400 millionaires in the United States - Kerkorian was the 51st . Three years later , he sold United Artists Corporation to the Australian Television Network for a billion and rose to the thirty-seventh place .
After reselling Metro Goldwyn Mayer for several times , he turned the cinema page of his career and focused on automotive industry : he was a shareholder of Chrysler and General Motors . Kerkorian was on the verge of bankruptcy three times , but he always managed to get back on his feet .
Ըստ ամերիկյան « Ֆորբս » ամսագրի ՝ նրա կարողությունը 2007 թ-ին հասնում էր 16 մլրդ ԱՄՆ դոլարի : Սակայն միջազգային ֆինանսական ճգնաժամը Քըրքորյանի կարողությանը լուրջ վնաս հասցրեց :
Կյանքի վերջում նրա հարստությունը կազմում էր 4 մլրդ ԱՄՆ դոլար : Լաս Վեգասում հայտնի գործարարը 3 անունով էր հայտնի ՝ պարզապես Քըրք Քըրքորյան , Մեգա նավահանգստի հայր և Վեգասի արքա : Նա համարվում էր Կալիֆոռնիայի ամենահարուստ մարդը , և երկրագնդի 25 ամենաազդեցիկ գործարարներից էր : Լաս Վեգաս քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %– ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին ։
Բուռն էր նաև Քըրք Քըրքորյանի անձնական կյանքը : Նա ամունացել և ամուսնալուծվել է մի քանի անգամ :
2-րդ ամուսնությունից ունենցել է մեկ դուստր ՝ Թրեյսին , և որդեգրել ևս մեկին ՝ Լինդային : Նա իր « Թրեյսինդա Քորփորեյշն » (« Tracinda Corporation ») ընկերությունն անվանել է դուստրերի անունով : Քըրք Քըրքորյանը նաև մեծ բարերար էր : Ներդրումներ է արել հատկապես կրթության և գիտության ոլորտում : 2000-ական թթ-ին գործարարը Հայաստանում ձևավորել է « Լինսի » հիմնադրամը , որի միջոցով Հայաստանի տնտեսության մեջ ներդրվել է ամերկահայ մեծ բարերարի մոտ 220 մլն դոլարի նվիրատվությունը : Նրա միջոցներով կառուցվել են ճանապարհներ , թունելներ , դպրոցներ , մի քանի տասնյակ միլիոն դոլար հատկացվել է երկրաշարժից ավերված բնակելի ֆոնդի վերականգնմանը , ինչի շնորհիվ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք , ընդհանուր ՝ 3674 բնակարանով : Վերականգնվել են Երևանի տասնյակ թատրոններ ու թանգարաններ , փողոցներ ու մայթեր : Այս ծավալի աշխատանքները ոտքի կանգեցրին ամբողջ
110