Տարեկան հաշվետվություն 2023 97
«« Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորը ինձ համար առանցքային ճանապարհ էր , որն ինձ հնարավորություն տվեց շարունակելու պայքարել կրթական անհավասարության դեմ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի երկամյա Ուսուցիչ-Առաջնորդների ծրագիրն ավարտելուց հետո : Ինկուբատորը ոչ միայն հնարավորություն է տալիս գաղափարները իրականություն դարձնելու , այլև նպաստում է անձնական և մասնագիտական աճին : Ծրագիրն ինձ հնարավորություն է տվել մտածել սահմաններից դուրս և զարգացնել ձեռներեցական հաջողության համար անհրաժեշտ հմտություններ : Որպես շրջանավարտ և ԴՈՒԵԼ-ի հիմնադիր ՝ ես ձեռք եմ բերել հաջողակ ձեռնարկություն ղեկավարելու համար կարևոր բազմազան հմտություններ , այդ թվում ՝ առաջնորդություն , ռազմավարական պլանավորում , ծրագրերի կառավարում , արդյունավետ հաղորդակցություն , խնդիրների լուծում և այլն »:
Նելլի Գրիգորյան վեցերորդ սերնդի Շրջանավարտ-Դեսպան , ԴՈՒԵԼ-ի հիմնադիր
«« Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորը մեզ հնարավորություն տվեց նորից մտածելու : Խորհելով այն մասին , թե ինչ է իրականում անհրաժեշտ ուսուցչին այսօրվա Հայաստանում` ես հասկացա , որ առաջնորդությունը , հատկապես ուսուցչի և / կամ ընդհանրապես կրթական ոլորտի առաջնորդությունը , անընդհատ և անվերջ ճանապարհ է : Եվ այն ավելի արժեքավոր է դառնում , երբ դու ներկայացնում ես համայնք և կարող ես ցանկացած պահի հենվել այդ համայնքի վրա ՝ վստահ լինելով , որ այնտեղ կան համախոհներ , որոնք պատրաստ են քեզ հետ անցնել առաջնորդության ուղին և կիսել հանդիպած դժվարություններն ու դիմագրավել մարտահրավերներին : Այս ճանապարհորդության ընթացքում , որը դեռ նոր է սկսվում , մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք այն համոզմունքը , որ կրթությունը Հայաստանում ամենակարևոր առաջնահերթությունն է , իսկ ներհամայնքային կապն ու համագործակցությունը մեզ հնարավորություն են տալիս վստահորեն առաջ շարժվել դեպի մեր խոստման իրագործում »:
Նարեկ Հակոբյան երկրորդ սերնդի Շրջանավարտ-Դեսպան , « Նոր դաս » նախագծի անդամ
Տարեկան հաշվետվություն 2023 97