Շուրջ 6 ամիս Հանրային քաղաքականության լաբորատորիայի կրթաթոշակառուների համատեղ ջանքերն ուղղված են մշակելու համապարփակ քաղաքականության փաստաթուղթ : Այնուհետև այս փաստաթուղթը կներկայացվի պետական մարմիններին ՝ համոզվելու , որ ծրագրից բխող գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն դրական և շոշափելի փոփոխություններին :
Առաջնորդվելով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Համակարգային նորարարությունների բաժնի կողմից և ստանալով Հանրային քաղաքականության
լաբորատորիայի խորհրդատվական թիմի աջակցությունը , որի անդամ է նաև « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կողմից հովանավորվող դոկտորական աստիճան ունեցող գիտնականը ՝ կրթաթոշակառուներն անցնում են ընտրության բարդ փուլով , որը վերահսկվում է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի՝ Պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում սովորող Շրջանավարտ-Դեսպանի կողմից : Գործնական ուսուցման և ակադեմիական ուղեցույցի այս համադրությունը ամուր հիմքեր է ստեղծում ազդեցիկ քաղաքականություն մշակելու համար :
« Հպարտ եմ ականատես լինել մեր Շրջանավարտների առաջնորդուական նախաձեռնությունների , « Սերունդ » դպրոցների և Ռազմավարական գործընկերությունների նշանակալի հաջողություններին : Սկսած « Կայծ » -ի հետ սոցիալական նորարարության խթանումից մինչև Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով համակարգային փոփոխությունների խթանում և ԿԻՔՆ կոալիցիային ակտիվ մասնակցություն մեր նախաձեռնությունները խորը ազդեցություն են թողնում : Մեր շրջանավարտների նվիրումը բարեփոխելու մեր կրթական քաղաքականությունը և կրթության իրավունքը պաշտպանելու գործում վկայում է Հայաստանի կրթական դաշտում դրական փոփոխությունների հանդեպ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հանձնառության մասին »:
Ալեքսանդր Պլատո Հակոբյան Համակարգային նորարարություն ծրագրի գործադիր տնօրեն