րարության ( ԿԳՄՍՆ ) հետ համատեղ : Գործընկերությունը կաջակցի հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության ծրագրին , որը հատուկ նախագծված է Արցախից բռնի տեղահանված աշակերտների և նրանց ընտանիքների համար : Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի , Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի , Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ ՝ ապահովելու ամբողջական մոտեցում հիմնական շահառուների լայն խմբերի համար :
Ծրագրի շրջանակներում կընտրվի 450 դպրոց : Դրանցից 225-ը կկազմեն փորձնական խումբ , իսկ մնացած 225-ը կծառայեն որպես ստուգիչ խումբ : Փորձնա- կան խմբի 225 դպրոցներում կիրականացվի հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության ( ՀԱՀԱ ) վերաբերյալ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր դպրոցի աշխատակազմի համար ՝ երեք փուլով , յուրաքանչյուր փուլում 150 դպրոց ( 75 փորձնական և 75 ստուգիչ դպրոց ): Ստուգիչ խումբը թիմին հնարավորություն կտա իրականացնել արդյունավետության ուսումնասիրություն ՝ ծրագրի հետագա ընդլայնումը կազմակերպելու համար :
Այս գործընկերությունը ոչ միայն նշանավորուվում է « Սերունդ » -ի գործունեության ոլորտի նշանակալի ընդլայնմամբ , այլև հաստատում է « Սերունդ » -ի մինչ այժմ ունեցած հաջողությունը և ավելի մեծ հասարակական ազդեցության ներուժը :
« Այս նախագիծը հավաքական առաջնորդության վառ օրինակ Է , որը մենք « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում շատ բարձր ենք գնահատում : Այն մարմնավորում է միասնության ոգին` համախմբելով տարբեր ծագում ունեցող անհատների , պետական և ոչ պետական դերակատարների կողքին ։ Բոլորը հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ` բարելավել Հայաստանում ուսանողների հոգեկան առողջությունը : Համատեղելով մեր ուժեղ կողմերն ու ներդրումները ՝ մենք ցույց ենք տալիս , որ հնարավոր է հասնել խորքային փոփոխություններ , երբ աշխատում ենք միասին »։
Դիանա Թորոսյան Ծրագրի ղեկավար